ՌԴ ԿԸՀ-ն չի գրանցել Պուտինի մրցակից Նադեժդինին որպես նախագահի թեկնածու

Լուրեր

12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
Բոլորը

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Բորիս Նադեժդինին չի գրանցել որպես նախագահի թեկնածու։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է թեկնածուների գրանցման հանձնաժողովի նիստից հետո, գրում է Meduza-ն։

«Ես համաձայն չեմ ԿԸՀ-ի որոշման հետ։ Ամբողջ ՌԴ-ում ես հավաքել եմ ավելի քան 200,000 ստորագրություն։ Մենք ստորագրահավաքն անցկացրել ենք բաց ու արդար, ամբողջ աշխարհը հետևում էր մեր շտաբի և հավաքագրման կետերի հերթերին: 2024 թվականին նախագահական ընտրություններին առաջադրվելն իմ կյանքի ամենակարևոր քաղաքական որոշումն է։ Ես չեմ նահանջում իմ մտադրություններից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կբողոքարկեմ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանում»,- ասել է Նադեժդինը։

ԿԸՀ-ն հայտնում է, որ աշխատանքային խումբն ընդունել է 104,734 ստորագրություն՝ ի պաշտպանություն Նադեժդինի։ Հանձնաժողովը, ստուգելով 60 հազար ստորագրություն, անվավեր է ճանաչել 9,147-ը, ևս 95,587 ստորագրություն ճանաչվել է վավեր։

Հանձնաժողովը հայտնաբերել է 11 մահացած անձանց ստորագրություն։ Եվս 858 ստորագրություն ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ՆԳՆ-ի պատասխանի հիման վրա։ Մերժվել է 1,767 ստորագրություն այն հիմնավորմամբ, որ հավաքագրողը չի եղել հավաքագրողների ցուցակում, ևս 995-ը, քանի որ «հավաքագրողի տվյալները տարբերվում են ցուցակում նշվածներից», 123-ը, քանի որ թերթերը հավաքագրողի անունից լրացրել են այլ անձինք:

Նադեժդինը հունվարի 31-ին էր ստորագրությունները ներկայացրել ԿԸՀ։ Փետրվարի 5-ին նրա շտաբից հայտնել էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ստորագրությունների 15 տոկոսը (9209 ստորագրություն): Թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ է, որ ստուգված ստորագրությունները պարունակեն 5%-ից ոչ ավելի թերություններ։ Հաջորդ օրը Նադեժդինի ներկայացուցիչները հայտարարել էին, որ կարողացել են պաշտպանել «մինչև մի քանի տասնյակ» ստորագրություններ։

Նադեժդինն առաջադրվել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից։ Ստորագրահավաքի առաջին երեք շաբաթվա ընթացքում նրա կողմնակիցներին հաջողվել էր հավաքել 25 հազար ստորագրություն։ Այն բանից հետո, երբ Նադեժդինին սկսեցին աջակցել հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հավաքված ստորագրությունների թիվը սկսեց կտրուկ աճել, հավաքագրման կետերում հերթեր առաջացան, և հաջորդ 75 հազարը հավաքվեց ընդամենը հինգ օրում։

Նադեժդինը ՌԴ նախագահի միակ թեկնածուն է, որն ուղղակիորեն դեմ է արտահայտվել Ուկրաինայում պատերազմին։ Նա ռազմական գործողություններ սկսելու որոշումն անվանել է «ճակատագրական սխալ», նաև ասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկիրը տանում է «դեպի աղետ»։

Նշենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 15-17-ը։

Էմմա Չոբանյան