Բլինքենն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև արագ համաձայնության հասնելու հույս է հայտնել

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

ԱՄՆ-ից, Կատարից ու Եգիպտոսից միջնորդները փորձում են արագ պայմանավորվել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ։ Ներկայում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետ Էնթոնի Բլինքենը հնարավոր համաձայնության հասնելու հույս է հայտնել, գրում է VOA-ն։

Պետքարտուղարն ասել է, որ տեսնում է բանակցությունների հնարավորություններ։ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը՝ Խալիլ ալ-Հայայի գլխավորությամբ, պետք է հինգշաբթի մեկներ Կահիրե՝ Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ հրադադարի շուրջ բանակցությունների համար:

Միաժամանակ, հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի մերժել է ՀԱՄԱՍ-ի վերջին առաջարկը՝ այն անվանելով «խելագար»։ ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան զինված խմբավորումներին կոչ է արել շարունակել պայքարը։

«Ակնհայտ է, որ անընդունելի կետեր կան (ՀԱՄԱՍ-ի) առաջարկում։ Բայց մենք նաև հնարավորություններ ենք տեսնում այն բանում, ինչ առաջարկվել է ի պատասխան բանակցությունները շարունակելուն՝ տեսնելու, թե արդյո՞ք մենք կարող ենք համաձայնության հասնել: Դա այն է, ինչ մենք մտադիր ենք անել»,- ասել է Բլինքենը Թել Ավիվում մամուլի ասուլիսի ժամանակ՝ չհստակեցնելով, թե որ կետերին է նա ակնարկում: