Աթաթուրքի լուսանկարով կրծքանշանները հրաժարվել կրող սպաներին հեռացել են Թուրքիայի բանակից

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության կարգապահական խորհուրդը հունվարի 18-ին որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել յոթ սպաների, որոնք վեճի են բռնվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարով կրծքանշաններ կրելու հետ կապված ռազմական ակադեմիայում արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է 10Haber-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Դեկտեմբերին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ստամբուլի Թուզլայի հետևակային դպրոցի հրամանատարության լեյտենանտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, երբ նրանցից ոմանք հրաժարվել են կրել Աթաթուրքի կրծքանշանները նոյեմբերի 10-ին նրա մահվան 85-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ և, իբր, դրանք գետին են նետել։

Միջադեպին անդրադարձել էին նաև իշխանամետ լրատվամիջոցները, որոնք առաջին էջի վերնագրերում օգտագործել էին «լեյտենանտական խունտա» տերմինը և պնդել, որ կուրսանտները դպրոցի սև ցուցակում են:

Իշխանամերձ Yeni Şafak-ն էլ պնդում էր, որ մի խումբ լեյտենանտներ հարձակվել են իրենց գործընկերների վրա արարողությունից հետո, որի ժամանակ որոշ սպաներ չեն կրել Աթաթուրքի կրծքանշանները՝ պնդմամբ, որ քորոցների պակաս կա։ Խումբը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, իսկ ավելի ուշ հարձակվել զորանոցի մյուս սպաների վրա։ Հարձակման ենթարկված սպաները դիմում են ներկայացրել, քրեական գործ է հարուցվել և հետաքննություն է սկսվել։

Պաշտպանության նախարարությունը մամուլի հրապարակումներից հետո գրավոր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դեպքի առնչությամբ ընթացող դատավարական հետաքննությունից բացի՝ նաև վարչական հետաքննություն  է սկսվել։

Ըստ 10Haber-ի՝ սպաները պաշտպանվել են ցամաքային զորքերի հրամանատարության բարձրագույն կարգապահական խորհրդի առջև, որը հրավիրվել է հունվարի 18-ին։ Խորհուրդը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել բոլոր յոթ սպաներին: Եթե ՊՆ-ն հաստատի որոշումը, ապա յոթ լեյտենանտների պաշտոնանկությունը վերջնական կլինի։

Էմմա Չոբանյան