ՀԱՄԱՍ-ի առաջնորդները գրավոր պատասխանել են Բլինքենի առաջարկած գործարքին

Լուրեր

12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները գրավոր պատասխան են տվել պատանդների վերաբերյալ իր առաջարկած գործարքին, որը ենթադրում է մարտերի դադարեցում Գազայում: Նա ասել է, որ Միացյալ Նահանգներն ինտենսիվորեն ուսումնասիրում է ՀԱՄԱՍ-ի պատասխանը և չորեքշաբթի այն կքննարկի Իսրայելի իր գործընկերների հետ, գրում է VOA-ն։

Դոհայում մամուլի ասուլիսի ժամանակ Բլինքենը լրագրողներին ասել է, որ այդ առաջարկին ՀԱՄԱՍ-ի պատասխանը փոխանցվել է Իսրայելին։

«Մենք կաշխատենք այնքան, որքան կարող ենք, որպեսզի փորձենք հասնել համաձայնության, կարողանանք առաջ շարժվել պատանդների շուրջ ոչ միայն թարմացված, այլև ընդլայնված համաձայնության համար և այն բոլոր առավելությունների համար, որոնք այն կբերի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը երեքշաբթի բանակցություններ է վարել Եգիպտոսի և Կատարի առաջնորդների հետ՝ Գազայում նոր ժամանակավոր զինադադար հաստատելու և պաղեստինցի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության ավելացման համառ կոչերի ֆոնին։