Նախիջևանի սահմանին՝ ԵՄ պարեկների հետ․ Factor TV-ի հատուկ ռեպորտաժը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկախ եղանակային պայմաններից և  ճանապարհների դժվարանցանելիությունից՝ ամեն օր Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը Հայաստանով մեկ տեղակայված օպերատիվ 6 բազաներից ճանապարհ է ընկնում՝ մշտադիտարկելու անվտանգային իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով։

ԵՄ առաքելությունն անզեն, քաղաքացիական առաքելություն է, որի նպատակը, ըստ պաշտոնական Բրյուսելի, անվտանգության իրավիճակի մշտադիտարկումն ու զեկուցումն է` նպաստելով ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար նպաստավոր միջավայրի ապահովմանը։

Նախորդ տարի փետրվարի 20-ից մեկնարկած առաքելության կազմը մինչև սեպտեմբեր կընդլայնվի՝ 138-ից հասցվելով 209-ի։

Factor TV-ի նկարահանող խումբը մեկ օր է անցկացրել ԵՄ դիտորդների պարեկային խմբի հետ՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ մասնակցելով շրջայցի Նախիջևանին կից Խաչիկ գյուղի հատվածում։

«Նպատակը մեր ներկայության շնորհիվ լարվածությունը հանդարտեցնելն է։ Մենք Եվրամիության ամենատեսանելի մասն ենք, քանի որ եղանակային նման պայմաններում այս տարածք, բացի մեզանից, ուրիշ ոչ ոք չի գնում: Մարդիկ տեսնում են մեզ, տեսնում են Եվրոպական միության դրոշը և զգում, որ միջազգային հանրությունն անտարբեր չէ, և դա գնահատվում է ժողովրդի կողմից»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է առաքելության ղեկավարը։

ԵՄ քաղաքացիական դիտորդներն օրական միջինում իրականացնում են 3-4 պարեկություն՝ մեկ շաբաթում դիտարկելով մոտ 3800 կմ։ 1 տարում ԵՄ դիտորդներրն անցկացրել են ավելի քան 1500 պարեկություն։

«Մենք հերթապահում ենք 24/7: Եթե ​​ինչ-որ տեղ գնալու հատուկ կարիք կա, կարող ենք գնալ նաև գիշերը։ Օգոստոսի վերջին՝ սեպտեմբերի սկզբին, ադրբեջանական կողմից պնդումներ եղան, թե Հայաստանը զորքեր է տեղակայում Գորիսի մերձակայքում սահմանի երկայնքով և նրանք փորձում են ինչ-որ բան սկսել: Ուստի մենք այնտեղ պարեկություն էինք անում նաև գիշերը, հաղորդում, թվիթերում հայտնում, որ ամեն ինչ հանգիստ է։ Այսպիսով, մենք ԵՄ դրոշը ցույց տվեցինք և հանդարտեցրինք իրավիճակը»,- Factor TV-ին պատմում է Մարկուս Ռիտերը։

ԵՄ դիտորդական առաքելության գործունեության, ռուս սահմանապահների հետ շփումների, անցած օգոստոսին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի և առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ռիսկերի մասին Մարկուս Ռիտերի հետ զրույցը և շրջայցի մանրամասները դիտեք Factor TV-ի հատուկ ռեպորտաժում։