ՌԴ-ն ապասառեցրել է Հյուսիսային Կորեայի ակտիվների մի մասը՝ զենքի մատակարարումների դիմաց․ NYT

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ՌԴ-ն Հյուսիսային Կորեային թույլ է տվել բացել միլիոնավոր դոլարների սառեցված ակտիվները և, հավանաբար, օգնել է Փհենյանին մուտք գործել միջազգային բանկային ցանցեր այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան զենք է  փոխանցել Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Այս մասին գրել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ դաշնակից երկրների հետախուզական պաշտոնյաներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ ամիս Սպիտակ տունը հայտարարել է, որ ապացույցներ ունի Հյուսիսային Կորեայի կողմից ՌԴ-ին բալիստիկ հրթիռների փոխանցման մասին։ ԱՄՆ-ի տվյալներով՝ դրա դիմաց Հյուսիսային Կորեան ակնկալում էր ստանալ զենք կամ ռազմական տեխնոլոգիա։

Ըստ բրիտանական վերլուծական կենտրոնի՝ ըստ երևույթին, Փհենյանը նաև մինչև 2,5 միլիոն փամփուշտ է ուղարկել Ռուսաստանին:

The New York Times-ը գրում է, որ պարզ չէ՝ արդյո՞ք ՌԴ-ն Հյուսիսային Կորեային ռազմական տեխոնոլոգիաներ տրամադրել է, սակայն բանկային ոլորտում նոր կապերը դարձել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հերթական վկայությունը։ Հետախուզության պաշտոնյաների խոսքով՝ Ռուսասանը թույլ է տվել Հյուսիսային Կորեայի 30 մլն դոլար սառեցված ակտիվներից բացել 9 մլն-ը, որոնք պահվում են ռուսական ֆինանսական հաստատություններում։

Փհենյանը, ենթադրաբար, կօգտագործի այդ գումարը նավթ գնելու համար։ Բացի այդ, հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ մի ընկերություն վերջերս հաշիվ է բացել մեկ այլ ռուսական բանկում, ինչը ենթադրում է, որ Մոսկվան կարող է օգնել Փհենյանին շրջանցել ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք արգելում են բանկերի մեծ մասին բիզնես վարել նրա հետ: Նոր բանկային հաշիվը բացվել է չճանաչված Հարավային Օսիայում, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։

Ամերիկացի պաշտոնյաներին հայտնի չեն Մոսկվայի ու Փհենյանի պայմանավորվածությունների մանրամասները, սակայն նրան նշել են, որ նշված ֆինանսական գործողությունները համահունչ են ԱՄՆ-ի ակնկալիքներին այն մասով, թե ինչ կարող էր Հյուսիսային Կորեան պահանջել Ռուսաստանից զենքի մատակարարման դիմաց։

Էմմա Չոբանյան