Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
Հասարակություն
05.02.2024 | 12:22ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները փետրվարի 4-ին Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել 49-ամյա Ստանիսլավ Ե.-ին․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նա 2023 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Կեմերովոյի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Հետաքննությունից խուսափելը) 3-րդ մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: