Ադրբեջանից և Թուրքիայից ձվերը ռուսական խանութներ չեն հասել

Լուրեր

12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
12.08.2026 | 13:58
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 13:49
Հորդառատ տեղումներ կլինեն, հնարավոր է նաև կարկուտ
12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
Բոլորը

Ռուսները խանութների դարակներում չեն տեսել ներկրված ձու, որը պետք է կասեցներ թանկացումը. 2023 թվականի վերջին այն հասել է 61,4 տոկոսի, գրում է The Moscow Times-ը։

Բելառուսից, Ադրբեջանից և Թուրքիայից ապրանքները մանրածախ ցանցեր չեն հասել, քանի որ դրանք ուղարկվել են վերամշակման, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսպրոդսոյուզը։ Մասնավորապես, ձուն օգտագործվում էր հրուշակեղենի և այլ ապրանքների արտադրության համար։

2023 թվականի դեկտեմբերին ներմուծման մաքսատուրքը զրոյացնելու կառավարության որոշումից հետո Ռուսաստան է ներմուծվել 78 մլն հավի ձու, նշել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։ Արտադրանքի մեծ մասը մատակարարվել է Բելառուսից՝ 69 մլն հատ։ Եվս 5,6 միլիոնը ներկրվել է Թուրքիայից, 4,2 միլիոն էլ՝ Ադրբեջանից։ Սակայն արտերկրից մատակարարումները չեն բարելավել  ձվի գների վիճակը։

«Դրանից պարենային անվտանգությունը չի բարելավվում, արդյունաբերությունը չի ստանում ներդրումային գրավչություն, իսկ արտասահմանյան մատակարարներից ձվի գները, հաշվի առնելով լոգիստիկան և համաշխարհային գների դինամիկայի վերլուծությունը, նույնիսկ զրոյական մաքսատուրքով ցածր չեն ռուսական գներից»,- նշել է Ռուսպրոդսոյուզի խորհրդի փոխնախագահ Դմիտրի Լեոնովը։

Նրա խոսքով՝ թռչնաբուծական ֆերմաների և դաշնային մանրածախ ցանցերի միջև երկարաժամկետ պայմանագրերի կնքումը նպաստել է շուկայում գների ֆիքսմանը։ Միևնույն ժամանակ, Ռուսպրոդսոյուզն ընդգծել է, որ գները դժվար թե վերադառնան անցյալ տարվա ցուցանիշին։

Ներմուծված ձվերը մանրածախ վաճառքում չեն հայտնվել նաև այն պատճառով, որ մանրածախ ցանցերի համար ձեռնտու չէ կապ հաստատել օտարերկրյա մատակարարների հետ՝ վճարումների հետ կապված խնդիրների և տուրքերի արտոնությունների հնարավոր չեղարկման պատճառով, նշում է Հանրային սպառողների նախաձեռնությունը։