ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին Արթուր Վանեցյանի եղբորը հանձնելու միջնորդությամբ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գլխավոր դատախազությունը ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, հանձնման մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այս մասին Factor․am-ին հայտնեցին Դատախազության լրատվական ծառայությունից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Նշենք՝ Կարեն Վանեցյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրն է։

Հունվարի 29-ին ռուսական РБК լրատվամիջոցը հայտնել էր, որ Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանում հետախուզման մեջ գտնվող՝ նավթարդյունահանող ռուսական խոշորն ընկերության սեփականատեր Կարեն Վանեցյանը։

Շատ չանցած՝ փաստաբանական խումբը հայտարարություն տարածեց, թե Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ և պնդեց, թե տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք՝ ըստ Գլխավոր դատախազության՝ Կարեն Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը:

Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին և գրանցված են եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ: Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարեն Վանեցյանի նկատմամբ. մեղադրանքը՝ փողերի լվացում:

Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանավորումը, որը, սակայն այս պահին կիրառելի չէ, քանի որ նախաքննության ընթացքում ԱԱԾ տնօրենի եղբոր գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել։

Ռոզա Վարդանյան