Փոփոխություններ՝ սոցփաթեթի առողջապահական բաղադրիչում

Լուրեր

30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին» որոշման մեջ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջապահական ծառայությունների մատուցումը առավել որակյալ, առավել կառավարելի, թափանցիկ, հաշվառելի և նպատակային դարձնելն է: Հստակեցվել է ծրագրի շրջանակում շահառու դառնալու և շահառուի կարգավիճակը դադարելու կամ աշխատանքից ազատվելուց հետո այն պահպանելու ժամկետները և պայմանները՝ այդ թվում համատեղությամբ աշխատանքի դեպում: Հստակեցվել է առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով շահառուների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարանների ձևավորման և վարման պայմանները:

Որոշմամբ հստակորեն տարանջատվում են ըստ ապահովագրական ընկերությունների շահառուների կցագրման և պայմանագրային գումարի հաշվարկման գործընթացները: Նախատեսվում է արդեն իսկ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ից սկսել ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման գործընթացը (տեսակարար կշիռների հաշվարկման համար ելակետային տվյալների ստացում, բացառությունների սահմանում և այլն) և հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ ավարտել բոլոր շահառուների կցագրումը ապահովագրական ընկերություններին:

Փոփոխություն է կատարվել նաև հիվանդանոցային ծառայությունների փաթեթում. առաջարկվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում ավելացնել «15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում» ծառայությունը արտոնյալ պայմաններով՝ պետության կողմից փոխհատուցվող գումարի չափը սահմանելով «նորագոյացությունների ճառագայթային բուժում» ծառայության չափով և շահառուներին ընտրության հնարավորություն տալ: