Կրեմլում հուսով են, որ Միջազգային քրեական դատարանին ՀՀ-ի միանալը չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա

Լուրեր

25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
Բոլորը

Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին նրա ինքնիշխան գործն է, Ռուսաստանի համար կարևոր է, որ այն բացասաբար չանդրադառնա Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Ընդհանուր առմամբ, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Սակայն մյուս կողմից մեզ համար կարևոր է, որ նման որոշումները բացասաբար չանդրադառնան ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր հարաբերությունների վրա, որոնք մենք գնահատում ենք և ձգտում ենք զարգացնել»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ Հայաստանն այսօր պաշտոնապես միացել է ՄՔԴ-ին։ Ավելի վաղ էլ Միավորված ազգերի կազմակերպության Իրավական հարցերի գրասենյակի Պայմանագրային բաժնում տեղի ունեցած արարողության ժամանակ ի պահ էր հանձնվել Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթը։

ՀՀ  նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը: Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին 60 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել էր Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը:

Էմմա Չոբանյան