Արդյո՞ք Ալիևները պատրաստվում են գնել SOCAR-ն ու Ադրբեջանի պետական խոշորագույն այլ ընկերություններ

Լուրեր

30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության գույքի հարցերով պետական ծառայության ղեկավար Մեթին Էյնուլաևը հայտարարել է, որ 2024 թ-ի ընթացքում խոշոր պետական ​​ընկերությունների պետական ​​բաժնետոմսերի մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու առաջարկներ են պատրաստվելու։ Խոսքը պետական նավթային SOCAR, AzerGold, ASCO, BakTelecom, AzTelekom ընկերությունների և ABB բանկի  մասին է։

«Անցյալ տարեվերջին Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել պետական ​​ձեռնարկություններում մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման մասին։ Այս հրամանագրով մենք առաջարկներ ենք պատրաստում բոլոր պետական ​​ձեռնարկությունների համար։ Առաջարկությունների նախապատրաստումը պետք է ավարտվի ինը ամսվա ընթացքում։ Խոսքը բաժնետոմսերի փաթեթների վաճառքի մասին է, ոչ թե ուղղակի սեփականաշնորհման»,- ասել է Էյնուլաևը։

Պաշտոնյան ասել է, որ տեղացի և օտարերկրյա ներդրողները կկարողանան մասնակցել արտադրական ասոցիացիաների և փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնմանը, որոնց բաժնետոմսերի 100 տոկոսը ներկայումս պատկանում է պետությանը:

Այս լուրերի տարածումից hետո ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում է, որ  Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամներն են պատրաստվում պետական ընկերությունների  ակցիաները ձեռք բերել։

Օրերս էլ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հետաքննությամբ ներկայացրել  էր, թե ինչպես են Ալիևներին պատկանող բանկերը տարիներ շարունակ ցածր տոկոսով գումարներ ստացել Կենտրոնական բանկից ու Պետական զարգացման ֆոնդից, հետո այն մի քանի անգամ ավելի բարձր տոկոսադրույքով տրամադրել բնակչությանը՝ գերշահույթ ստանալով։

Էմմա Չոբանյան