Կոտայքի մարզում կկառուցվի 15 դպրոց

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության 300 դպրոցի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզում նախատեսված է մինչև 2026 թվականը կառուցել 15 դպրոց:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզում դպրոցներ կկառուցվեն Զառ, Գեղադիր, Արագյուղ, Մայակովսկի, Կոտայք, Արգել, Գողթ, Պռոշյան, Զովունի, Լեռնանիստ, Արամուս, Նուռնուս, Արտավազ, Կամարիս, Կապուտան բնակավայրերում:

«Սա, բնականաբար, ոգևորող և ուրախալի նորություն է, բայց մինչ նշված դպրոցների կառուցման շինարարության մեկնարկը, համայնքների կողմից ստացված առաջարկները քննարկելու, առկա խնդիրներին բովանդակալից լուծումներ գտնելու նպատակով հանդիպում ենք կազմակերպել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության փորձագետների, մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, ծրագրում ընդգրկված համայնքների, վարչական շրջանների ղեկավարների, դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

Աշխատանքային քննարկման ընթացքում մանրամասն ուսումնասիրել ենք բոլոր դպրոցների հայտերը, նախագծերը, համայնքների կողմից ներկայացված առաջարկները:

Խնդրահարույց դպրոցների մասով դիտարկել ենք լուծման օպտիմալ տարբերակներ, որպեսզի դպրոցաշինությանը և ուսումնական հաստատություններում անվտանգ, հագեցած և արդիական միջավայրի ու ռեսուրսների ապահովմանն ուղղված կառավարության կարևոր ծրագրից որևէ դպրոց դուրս չմնա

Շնորհակալություն հայտնելով ներկաներին բովանդակալից քննարկման համար և ընդգծելով կառավարության ծրագիրը որպես առանցքային և լրջագույն քայլ՝ հորդորել եմ մեկտեղել ջանքերը, որպեսզի բոլոր 15 դպրոցների կառուցումն իրականություն դառնա, ու մեր երեխաները երկու տարի անց իրենց կրթության իրավունքն իրացնեն լուսավոր, բարեկարգ և ժամանակակից լուծումներով կառուցված գեղեցիկ դպրոցներում:

Ի դեպ, դպրոցների բուն շինարարության մեկնարկը նախատեսված է հունիսին, իսկ այդ ընթացքում մարզպետի աշխատակազմի կողմից համապատասխան աշխատանքներ կիրականացվեն կրթական գործընթացի անընդհատությունն ապահովելու և աշակերտների կրթությունը հարակից բնակավայրերի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ»,- ասված է մարզպետի գրառման մեջ: