Զինանշան՝ առանց Արարատ լեռան․ ինչ փոփոխություն է առաջարկում իշխանությունը պետական խորհրդանիշերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 13:59
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ օրհներգն ու զինանշանը պետք է փոխել՝ կարծում է ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել՝ ներկա օրհներգը գնահատելով որպես օտարածին։ Ըստ նրա՝ պետք է քննարկել նաև զինանշանի փոփոխության հարցը։

Դրանք բառախաղեր են, որոնց տակ թաքնվում է բուն խնդիրը՝ Արարատի պատկերով զինանշանից հրաժարումը․ ԱԺ նախագահի հայտարարության վերաբերյալ նման կարծիք է հայտնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ըստ Գեղամ Մանուկյանի, տեղավորվում է վերջին շրջանում իշխանությունների նախաձեռնած նոր Սահմանադրության ընդունման տրամաբանության մեջ։

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ընդգծում է՝ օրհներքի և զինանշանի պարագայում հիմնավորված և փաստարկված մասնագիտական մոտեցումներ են պետք, այլ ոչ թե քաղաքական հայտարարություններ։

Բաբայանը չի կարծում, թե օրհներգ կամ զինանշան փոխելով կարելի է հասնել մեծ փոփոխությունների, սակայն, ըստ նրա, գեղագիտական տեսանկյունից ավելի բարձրարժեք զինանշան և օրհներգ պետք է ունենալ։

ՀՀ օրհներգն ու զինանշանը փոխելու մասին քննարկումներ եղել են նաև նախորդ իշխանությունների օրոք, բայց բանը չի հասել գործնական քայլերի։ Դեռևս անցյալ տարի հունիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված պետության հետ, իսկ օրհներգում առաջարկում էր փոխել վերջին քառատողը։

Արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը կգնա խորհրդանիշների փոփոխության՝ հարցի պատասխանը պարզ կդառնա առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան