Հայտնի են դարձել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի պայմանները

Լուրեր

12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
Բոլորը

Վստահելի դիվանագիտական աղբյուրները հունական ekathimerini-ին հայտնել են, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերումը կիրականացվի պայմանով, որ դրանք կօգտագործվեն միայն ՆԱՏՕ-ի դաշինքի նպատակների, այլ ոչ թե հունական կղզիների վրայով թռիչքների համար: Այս մասին ասվում է Կոնգրեսի չորս համապատասխան հանձնաժողովներին, Ներկայացուցիչների պալատին և Սենատին ուղղված ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի նամակում, որը չի հրապարակվել։

Նամակում նշվել է, որ եթե այս պայմանը չկատարվի, ապա Պետքարտուղարությունն իր վրա կվերցնի խնդրի լուծումը, իսկ եթե հարցը չլուծվի, ապա F-16-երի ծրագիրը կդադարեցվի: Նման բան տեղի ունեցավ Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման դեպքում, ինչը հանգեցրեց նրան, որ Թուրքիան դուրս մնաց F-35 ծրագրից, որտեղ նա հանդիսանում էր համարտադրող երկիր:

Լրատվամիջոցը նշում է, որ Հունաստանի կառավարությունը կցանկանար տեսնել նամակի բովանդակությունը, քանի որ այն ավելի համապարփակ համաձայնագրի մի մասն է: Այնուամենայնիվ, Աթենքում համոզմունքը, հիմնականում հիմնված Կոնգրեսի անդամների հավաստիացումների վրա, որոնք բարեկամաբար են տրամադրված Հունաստանին, այն է, որ նամակի ձևակերպումը, հավանաբար, գոհացուցիչ է:

Ըստ հրապարակման՝ ակնհայտ է, որ օգտագործված ձևակերպումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մի բան է վկայակոչել այն միջոցները, որոնք Պետքարտուղարությունը «կարող է ձեռնարկել» պայմանների խախտման դեպքում, մեկ այլ բան է՝ ասել, որ այն «կձեռնարկի» կոնկրետ միջոցներ: Ըստ լրատվամիջոցի՝ մնում է սպասել՝ արդյո՞ք այդ պայմանները կկատարվեն Անկարայի կողմից ոչ միայն հույն-թուրքական հարաբերությունների լարվածության նվազման ներկա փուլում, այլև ապագայում։

«Նույնքան պարզ է, որ Պետքարտուղարության կողմից առաջադրված պայմանները հիմնականում ներքաղաքական նպատակ ունեն, այն է՝ ստանալ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիա F-16 արտահանման ծրագրի հաստատումը, որը նախկինում չափազանց թերահավատորեն էր վերաբերվում Թուրքիայի գործողություններին ավելի լայն շրջանակում՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Ուկրաինայում»,- գրում է ekathimerini-ն։

Նշենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային F-16-ի վաճառքին հավանություն է տվել Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակության հայտի վավերացումից հետո։

Էմմա Չոբանյան