ԱՄՆ-ը տեսնում է Ուկրաինային օգնության կրճատման հետևանքները․ Բլինքեն

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների դադարեցման հետ կապված իրավիճակն արդեն ազդել է մարտի դաշտում իրավիճակի վրա։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ուկրաինային մեր տրամադրած օգնությունը սպառվել է, մենք նույնիսկ որոշ վկայություններ ենք տեսնում, թե դա ինչ է նշանակում մարտի դաշտում»,- ասել է նա:

Բլինքենի խոսքով՝ Ուկրաինայի կարիքների համար շարունակական ֆինանսավորումը կարևոր է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից: Իսկ այն փաստը, որ Ուկրաինային հատկացվող օգնության արժեքը բաշխվում է բոլոր դաշնակիցների միջև, պետք է հստակ ուղերձ լինի ԱՄՆ Կոնգրեսին, որ պետք է հաստատել լրացուցիչ ֆինանսավորման հարցումները:

«Բայց եթե Միացյալ Նահանգները չկատարի իր պարտավորությունները, ապա դա եվրոպացիների և այլ երկրների համար կդժվարացնի շարունակել անել այն, ինչ արդեն անում են։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կատարենք մեր պարտավորությունները»,- նշել է Բլինքենը։

Նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ դաշնակիցներն ամբողջ աշխարհում «կշարունակեն անել այն, ինչ անում են», իսկ Կոնգրեսում երկկուսակցական աջակցությունն Ուկրաինային կշարունակվի։