ԱԹՍ-ներով հարձակում՝ Ղրիմի և Ռուսաստանի չորս շրջանների վրա. ՌԴ ՊՆ-ն հայտնել է 21 սարքի ոչնչացման մասին

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հունվարի 30-ի գիշերը ոչնչացրել և որսացել են 21 անօդաչու թռչող սարք։ Ռուսական կողմը հարձակման համար մեղադրել է Կիևին, գրում է Meduza-ն։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ բռնակցված Ղրիմի վրա հարձակմանը մասնակցել է 11 անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, 5 անօդաչու թռչող սարքեր գրոհել են Բելգորոդի, 3-ը՝ Բրյանսկի , 1-ը՝ Կալուգայի, 1-ը՝ Տուլայի շրջանը։

ՀՕՊ համակարգերը Կալուգայի ծայրամասում անօդաչու թռչող սարք են խոցել։ Բեկորներն ընկել են ոչ բնակելի շենքի տանիքին, հայտնել է Կալուգայի շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան։ Նրա խոսքով՝ հրդեհ չի եղել, տուժածներ չկան։
Բրյանսկի շրջանում ևս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել,  հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։ Նրա խոսքով՝ զոհեր և ավերածություններ չկան։

Տուլայի շրջանի տարածաշրջանային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով ոչ ոք չի տուժել, ենթակառուցվածքները ևս չեն վնասվել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հայտարարել է, որ ռուսական զորքերը հունվարի 30-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 35 անօդաչու թռչող սարքեր։ Գլխավոր շտաբի տվյալներով՝ 15 անօդաչու թռչող սարք է խոցվել։