«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով:

Վարկանիշի պահպանման հիմքում ընկած է երկրի ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը՝ երաշխավորված միջազգային վարկատուների ֆինանսների հասանելիությամբ ու Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ գործակալությունն առանձնացրել է Հայաստանի տնտեսական բարձր աճի երկրորդ անընդմեջ տարին (իրական ՀՆԱ-ի աճը 2022 և 2023 թթ., համապատասխանաբար, 12.6% և 7.4%): Գործակալության համոզմամբ՝ աշխատուժի աճի պահպանումը և արտադրողականության աճը բարձր արտադրողական ոլորտների ընդլայնման միջոցով, ինչպիսիք են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, կավելացնեն երկրի պոտենցիալ տնտեսական աճը:

Գործակալությունը 2024 թ. համար ակնկալում է 6% տնտեսական աճ՝ պայմանավորված մասնավոր հատվածի սպառման և պետական բյուջեի ծախսերի ու ներդրումների ավելացմամբ, իսկ 2025 թ. տնտեսական աճի տեմպը կնվազի մինչև 4.9%, ինչը բարձր է համադրելի երկրների 3.7% միջինից:

Անդրադառնալով ԼՂ բռնի տեղահանված անձանց խնդրին՝ գործակալությունը նշել է, որ վերջիններիս ինտեգրման միջոցառումները կմեծացնեն ընթացիկ տարվա հարկաբյուջետային ծախսերը, և պետական եկամուտների ավելացման ու ՀՆԱ-ի կայուն աճի ֆոնին պետական բյուջեի պակասուրդը 2024 թ. կկազմի ՀՆԱ-ի 4.5%-ը` 2025 թ. նվազելով մինչև 2.9%:

Գործակալությունն ընդգծել է, որ 2023 թ. վերջին Կառավարության պարտք/ՀՆԱ 48.2% ցուցանիշը ցածր է համադրելի երկրների 52% միջինից, և ակնկալում է, որ այն 2024-2024 թթ. միջինում կկայունանա 49.4%-ի շրջակայքում: Բացի այդ, պարտքի ռազմավարությանը համահունչ կշարունակվի կառավարության պարտքի կազմում դրամով պարտքի կշռի բարելավումը: