Անկարա-ՆԱՏՕ բարդ հարաբերությունների պատմությունը․ ինչո՞ւ Թուրքիան չէր շտապում վավերացնել դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը․ Foreign Policy

Լուրեր

23.02.2026 | 16:38
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
23.02.2026 | 16:29
Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
23.02.2026 | 16:17
Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը
23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
23.02.2026 | 14:18
86-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանը վերջապես հաստատեց ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արագորեն վավերացրեց այդ որոշումը: Foreign Policy-ն իր անդրադարձում նշում է, որ Շվեդիային ՆԱՏՕ-ի անդամակցության հաստատումը ձգձգվում է ավելի քան մեկ տարի։ Մինչ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները՝ բացի Հունգարիայից, աջակցում էին Ստոկհոլմի անդամակցությանը, թուրք առաջնորդները սկանդինավյան երկրին մեղադրում էին «քուրդ ահաբեկիչներին» ապաստան տալու մեջ: Նրանք Շվեդիայից պահանջում էին խստացնել հակաահաբեկչական օրենսդրությունը, արտահանձնել Թուրքիայում ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող մարդկանց և վերսկսել զենքի վաճառքը Թուրքիային։ Թվում է, թե ԱՄՆ-ը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հաստատումը կապել էր Թուրքիային F-16 կործանիչների ապագա վաճառքի հետ:

Քանի որ Շվեդիայի մուտքը դաշինք կանգ էր առել, վերլուծաբանները նախազգուշացրել էին դաշինքի անկման մասին և առաջարկում «մտրակի ու բլիթի» քաղաքականություն՝ Անկարային սանձելու համար: Ոմանք այնքան հեռուն էին գնացել, որ առաջարկում էին Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից, չնայած այն հանգամանքին, որ նման գործողությունը գործնականում անհնար է կառույցի կանոնադրությամբ: Այս մտահոգություններն ու սպառնալիքները գալիս են այն ժամանակ, երբ ամերիկացի փորձագետների համար սովորական է դարձել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը որպես «գործարքային» բնութագրելը, ինչը նշանակում է, որ թուրքական ազգային շահերը գերակայում են ՆԱՏՕ-ի ընդհանուր արժեքների նկատմամբ: Նրանք պնդում են, որ ժամանակին ԱՄՆ-ի վստահելի, արևմտյան կողմնորոշման դաշնակից Թուրքիան այժմ հետապնդում է իր շահերը, որոնք հաճախ հակասում են Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների շահերին:

Լրատվամիջոցը Թուրքիայի պահվածքը հասկանալու համար առաջարկում է հետ նայել պատմությանը։ Հոդվածագիրը նշում է, որ Անկարան գրեթե չորս տարի սպասել է՝ 1952 թվականին ՆԱՏՕ-ին միանալու համար։ Այս փորձը թուրք քաղաքականություն մշակողներին համոզել է, որ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունները միշտ որոշակի սակարկություն են պարունակում: Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները հաջորդ յոթ տասնամյակների ընթացքում հաճախ ամրապնդել են այս տեսակետը՝ երբեմն ի շահ Թուրքիայի, երբեմն՝ ի վնաս:

Թուրքիայի ջանքերը՝ միանալու ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ի գերակշռող հետպատերազմյան այլ հաստատությունների, տեղի ունեցան երկրի համար ծայրահեղ անապահովության պայմաններում: Թուրք առաջնորդները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չեզոք են պահել իրենց երկիրը՝ ընդունելով օգնությունը Բրիտանիայից և Ֆրանսիայից՝ առանց իրենց որպես պատերազմող կողմ ներգրավելու, ինչպես նաև ռազմական նյութեր վաճառելով Գերմանիային։ Հակամարտության ավարտին Թուրքիան հայտնվեց դաշնակիցների հաղթողների մեջ՝ քիչ ընկերներով: Հոդվածագիրը նշում է, որ Անկարայի համար խորհրդային վտանգը ևս գոյաբանական էր թվում։ Ի պատասխան ԽՍՀՄ պահանջներին՝ Թուրքիան դիմել է Բրիտանիային և ԱՄՆ-ին: Քանի որ Լոնդոնը չի կարողացել պահպանել իր ընդարձակ դերը Արևելյան Միջերկրականում, Վաշինգտոնը մեծացրել է իր պարտավորությունները Թուրքիայի և Հունաստանի հանդեպ՝ ուղղելով օգնություն երկու երկրներին Թրումենի դոկտրինի և Մարշալի պլանի միջոցով:

Սակայն ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի առաջնորդները չեն ներառել Թուրքիային ՆԱՏՕ-ում: Անկարան անդամակցության համար առաջին անգամ դիմել է 1948 թվականին, երբ դաշինքը ձևավորվում էր, բայց մերժվել է։ Թուրքիան նորից փորձել է դա անել 1950 թվականին, բայց նրան առաջարկվել է միայն «ասոցացված կարգավիճակ»:

Անկարան ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցում ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ձեռք է բերել միայն 1951-ից հետո, երբ հազարավոր թուրք զինվորների էր ուղարկել՝ ԱՄՆ-ի հետ կռվելու Կորեական պատերազմի ամենադաժան ամիսներին: Վաշինգտոնն առաջարկել է Թուրքիային դաշինքին միանալ 1951 թվականի մայիսին, ինչին հետևել է ՆԱՏՕ-ի խորհրդի աջակցությունը: Թուրքիան Հունաստանի հետ միասին դաշինք է ընդունվել 1952 թվականին։

Չնայած Թուրքիան հաճախ կարողանում էր օգուտներ քաղել ՆԱՏՕ-ից, երկիրը միշտ չէ, որ հավասար դիրքերում էր իր արևմտյան գործընկերների հետ: Մասնավորապես, Կիպրոսի անկախության հռչակումից հետո, երբ Թուրքիան նախապատրաստվում էր կղզի ներուժել, ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը զգուշացրել էր, որ Անկարան չի կարող հույս դնել ՆԱՏՕ-ի աջակցության վրա, եթե ներխուժումը հանգեցնի Կիպրոսում խորհրդային միջամտությանը:

1980 թվականին Թուրքիայում հեղաշրջումից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելը կրկին օգտակար դարձավ երկրի համար։ Ռազմական ղեկավարներն ընդգծում էին ՆԱՏՕ-ի պարտավորությունները պահպանելու իրենց վճռականությունը: Բեռլինի պատի անկումը և 1989-1991 թվականներին ԽՍՀՄ-ի փլուզումը սպառնում էին ՆԱՏՕ-ին անտեղի դարձնել և նվազեցնել Թուրքիայի նշանակությունն իր արևմտյան դաշնակիցների համար: Վերահաստատելու համար Թուրքիայի կենտրոնական դերը Արևմուտքի շահերի համար՝ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թուրղութ Օզալն աջակցեց 1990 թվականին Քուվեյթ ներխուժելուց հետո Իրաքի դեմ ԱՄՆ-ի գլխավորած արշավին: Նա նաև ազատականացրեց Թուրքիայի տնտեսությունը՝ օտարերկրյա ներդրումները խրախուսելու համար։ Փոխարենն Օզալը հույս ուներ զիջումներ կորզել ԱՄՆ-ից և Եվրոպայում այլ դաշնակիցներից, օրինակ՝ թուրքական տեքստիլի ավելի մեծ մատակարարումների համար։

Լրատվամիջոցը նշում է, որ չնայած այս զարգացումներին՝ 1990-ականներին Թուրքիան ցնցվեց տնտեսական ճգնաժամերով, բռնություններով և քաղաքական անկայունությամբ: Այս տարիների քաոսն օգնեց վարկաբեկել կայացած կուսակցություններին և 2003 թվականին իշխանության բերել Ռեջեփ Էրդողանին ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Ի սկզբանե ԱԶԿ-ն ակտիվացրեց Թուրքիայի ջանքերը՝ կապված արևմտյան դաշնակիցների հետ, բայց եղան բազմաթիվ անհաջողություններ: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները փակուղի մտան դաշինքին Կիպրոսի անդամակցությունից և այնպիսի եվրոպական առաջնորդների ընտրություններից հետո, ինչպիսիք են գերմանացի Անգելա Մերկելը և ֆրանսիացի Նիկոլա Սարկոզին, որոնք դեմ էին ԵՄ-ին Անկարայի անդամակցությանը:

Քանի որ ԱԶԿ-ն կորցրել էր իր կոալիցիայում արևմտյան կողմնորոշված խմբերի, այդ թվում՝ լիբերալների և գյուլենական շարժման աջակցությունը, Էրդողանն ապավինում էր քաղաքական խմբավորումներին, որոնք պաշտպանում էին «եվրասիական» արտաքին քաղաքականությունը, որն ավելի քիչ արևմտյան էր և ավելի շատ ներգրավված Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ:

Սառը պատերազմի ժամանակաշրջանում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների միջև բոլոր հակամարտություններից ամենակենտրոնականը եղել է քրդական ազգայնական խմբերի հետ հարաբերությունների շուրջ: Միևնույն ժամանակ, Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Իրանի կառավարությունների կողմից ձեռնարկված հակաքրդական միջոցները նպաստել են Եվրոպայում ակտիվ քրդական սփյուռքի ձևավորմանը: Շվեդիան ամենավառ օրինակներից մեկն է։ Այստեղ 2021-ին խորհրդարանը թույլ տվեց մի օրենսդիրի վճռական ձայն տալ՝ ավելի մեծ աջակցություն ցուցաբերելով Սիրիայում քրդական խմբերին:

«Սակայն օրենսդիրներից մեկի գործողությունները պատճառ չէին, որ Թուրքիան չցանկացավ Շվեդիայի արագ մուտքը ՆԱՏՕ: Իրականում խնդիրը հենց Շվեդիայի մեջ չէ։ Շվեդիան Թուրքիայից հետո առաջին երկիրն էր, որը 1984 թվականին PKK-ին (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) ահաբեկչական է ճանաչել, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, ինչպիսին Գերմանիան է, նույնպես ունեն ազդեցիկ քրդական սփյուռք: Ավելի շուտ, Թուրքիայի ղեկավարները որոշեցին պայքար սկսել ՆԱՏՕ-ի ներսում, քանի որ դաշինքը մնում է այն սակավաթիվ վայրերից մեկը, որտեղ նրանք կարող են ճնշում գործադրել արևմտյան գործընկերների նկատմամբ: ՆԱՏՕ-ի միջոցով Անկարան կարող է ուշադրություն հրավիրել իր անվտանգության մտահոգությունների վրա և այդ ճանապարհին կարևոր զիջումներ ստանալ»,- եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան