Ադրբեջանում կալանավորել են հակակառավարական ցույցերի կոչեր հնչեցրած ակտիվիստին

Լուրեր

02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները կալանավորել են մի քանի օր առաջ անհետացած բլոգեր, ակտիվիստ Արզու Սայադօղլուին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բլոգերը ձերբակալվել է, Բաքվի Սաբաիլի դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Սայադօղլուին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182.2.4. (շորթում՝ զգալի չափով գույք զավթելու նպատակով) հոդվածով։ Նրան սպառնում է 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։ Գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի խոսքով՝ Սայադօղլուն ձերբակալվել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության կողմից։ Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ Սայադօղլուին բերման ենթարկելուն ոստիկանությունը չի մասնակցել։

Հունվարի 26-ին ակտիվիստները հայտարարել էին, որ չեն կարողանում կապի դուրս գալ Սայադօղլուի հետ այն բանից հետո, երբ նա Azad Soz առցանց լրատվամիջոցի եթերում սուր քննադատության էր ենթարկել Ադրբեջանի իշխանություններին և քաղաքացիներին հակակառավարական ցույցերի դուրս գալու կոչ անել։ Նրանք ենթադրել էին, որ Սայադօղլուն ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։

Սայադօղլուն, որը YouTube-ում իր սեփական ալիքն ունի, մշտապես քննադատում է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակն ու ադրբեջանցի պաշտոնյաների կամայականությունները։

Հավելենք, որ 2023 թվականի նոյեմբերի վերջից Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել անկախ և ընդդիմադիր լրագրողների, ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործիչների նկատմամբ։

Էմմա Չոբանյան