Բաքուն հայտարարել է, թե «Արցախի հայերը կարող են մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «Արցախի հայերը ևս կարող են մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին»։ Նա նշել է, թե հայերը կարող են քվեարկել որպես Ադրբեջանի քաղաքացիներ։

2000 թվականից Ադրբեջանի ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Պանախովն ասել է, թե «Ադրբեջանի բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ունեն ընտրելու նույն իրավունքը»։

Այս հայտարարություններն ուշագրավ են այն առումով, որ Արցախում էթնիկ զտում է իրականացվել և այն հայաթափվել է։ Բացի այդ, Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիություն չունեն։

Հիշեցնենք, որ Բաքուն Արցախի հայաթափված բնակավայրերում 26 ընտրատեղամաս է ստեղծել։ Այստեղ գրանցվել են 22,000 ադրբեջանցիներ, որոնցից 3700-ը, ըստ Բաքվի, մշտապես տեղափոխվել են այդ տարածքներ՝ բնակության: Ավելի քան 18 հազար մարդ էլ շինարարական աշխատանքներում ներգրավված ադրբեջանցիներ են։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն նախագահ Իլհամ Ալիևը 2023-ի դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնի համար, գործող նախագահ Իլհամ Ալիևից զատ, ևս 6 թեկնածու է պայքարում։

Էմմա Չոբանյան