ՄՊՀ-ն առաջին անգամ ուսումնասիրել է ազատականացված էլեկտրաէներգետիկական շուկան

Լուրեր

08.07.2026 | 20:00
Իմ տեսնելով՝ Ծառուկյանը դիմադրելու գործողություն է արել իրավապահներին․ գետնին պառկեցնելն ադեկվատ է այդ դեպքում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:45
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
08.07.2026 | 19:30
«Ասֆալտին փռելու» տեսարան․ ինչո՞ւ Ծառուկյանին 7 հոգով գետնին պառկեցրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:16
Երևան, Գյումրի և Կապան քաղաքների մի շարք հասցեներում վաղը գազանջատումներ կլինեն
08.07.2026 | 19:00
Նարեկ Կարապետյանը որոշել է մանդատը վերցնել՝ գիտակցելով, որ պատգամավորները իշխանական բռնաճնշումների զոհ կլինեն․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:49
Ընտրությունները ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, որոնց շուրջ պետք է մտածենք. վարչապետը՝ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:43
Հայաստանի և Ղազախստանի ԱԱԾ-ները գաղտնի տեղեկություններ փոխանակելու կարգը հստակեցրել են
08.07.2026 | 18:30
Փաշինյանի հետ Միշուստինի հանդիպումը ցույց տվեց՝ Մոսկվան ստիպված է փոխգործակցել Հայաստանի հետ․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:26
ՌԴ-ն միգրանտների երեխաներին կպարտավորեցնի լքել Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո
08.07.2026 | 18:18
Ծառուկյանի առանձնատանը մնացած կենդանիները կերակրվում են․ ՔԿ
08.07.2026 | 18:10
Եվս 2 կալանավորված Ծառուկյանին առնչվող գործով // Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 18:02
ՆԱՏՕ-ն պարտավորվում է ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր պաշտպանական գնումներ իրականացնել․ ընդունվել է Անկարայի հռչակագիրը
08.07.2026 | 18:00
Փաշինյանի հրահանգով սկսվել է Ծառուկանի ունեզրկման գործընթացը․ «Մայր Հայաստան»
08.07.2026 | 17:51
Նազիկ Ավդալյան. «Իմ մարդկային աջակցությունն եմ արտահայտում Գագիկ Ծառուկյանին»
08.07.2026 | 17:46
Նարեկ Կարապետյանին մեղադրանք կներկայացվի՞․ Դատախազությունը չի պարզաբանում՝ ինչու էր դիմել ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
Բոլորը

Վերջին տասնամյակներում աշխարհի շատ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը կենտրոնացված մոդելից վերափոխվել է ազատ մրցակցային մոդելի՝ հիմք դնելով էլեկտրաէներգիայի ոլորտի ազատականացման և էներգետիկ շուկաների ձևավորման համար: 2022 թվականի փետրվարից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայում նույնպես մեկնարկեց ազատականացված շուկայի մոդելի գործարկումը․ տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջին անգամ ոլորտում համալիր ուսումնասիրություն է իրականացրել:

Ուսումնասիրության արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցային կանոններում ընդգծվել են դրույթներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են ազդեցություն ունենալ շուկայում մրցակցային իրավիճակի վրա: