Ստամբուլում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման համար 47 մարդ է ձերբակալվել․ գլխավոր 2 կասկածյալները ՌԴ-ից և Տաջիկստանից են

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան Ստամբուլի ոստիկանական բաժանմունքում հանդես է եկել հայտարարությամբ տեղի կաթոլիկ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմակավորված երկու անձանց կողմից իրականացված զինված հարձակումից հետո իրականացված գործողությունների վերաբերյալ, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, հաղորդում է TRT Haber-ը։

«Մեր ոստիկանական ուժերն օրվա ընթացքում խուզարկություն են կատարել 30 տարբեր հասցեներում, մինչ այժմ բերման է ենթարկվել 47 մարդ: Ի վերջո, ժամը 22:00-ին հասցեներից մեկում կատարված խուզարկության ժամանակ սպանության երկու կասկածյալներն էլ բռնվել են: Նշեմ, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են․ մեկը՝ Տաջիկստանից, մյուսը՝ Ռուսաստանից, ԻԼԻՊ-ի անդամ են»,- ասել է Երլիքայան։

Նշենք, որ նախօրեին Ստամբուլի Սարիեր շրջանում Սուրբ Մարիամ իտալական կաթոլիկ եկեղեցին հարձակման էր ենթարկվել պատարագի ժամանակ։ Երկու դիմակավորված անձինք պատարագի ժամանակ կրակ էին բացել հավաքվածների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել էր։

Զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ-ը։ Խմբավորման Amaq լրատվականի՝ արաբերենով հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան ԻԼԻՊ-ի առաջնորդների կոչին՝ թիրախավորել ամենուր հրեաներին ու քրիստոնյաներին։

Էմմա Չոբանյան