ՄԻԵԴ-ը լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գանգատը կքննի առաջնահերթության կարգով

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Դատավոր Դավիթ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործը ՄԻԵԴ-ում կքննվի առաջնահերթության կարգով: Այս մասին հայտնում է դատավորի փաստաբան Զորայր Հարությունյանը:

«ՄԻԵԴ-ի կողմից որոշվել է բավարարել ներկայացված միջնորդությունն ու գործը քննել դատարանի 41-րդ կանոնի կիրառմամբ, այն է` գանգատի քննարկմանը տրվել է առաջնահերթություն:

Միաժամանակ, դատարանի 40-րդ կանոնի կիրառմամբ՝ Հայաստանի կառավարությունը անհապաղ տեղեկացվել է գանգատի մասին:

Վստահ եմ, որ դատարանի վերջնական որոշմամբ կվերականգնվեն խախտված բոլոր իրավունքները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2023-ի նոյեմբերի 1-ին փաստաբանը տեղեկացրել է, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատով արձանագրվել են Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության, հրապարակային դատաքննության, պաշտպանության, ընտրված պաշտպանների միջոցով ներկայացված լինելու, զենքերի հավասարության իրավունքների, ինչպես նաև ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտումները։

Ըստ փաստաբանի` դիմումին կից ներկայացվել են իրենց կողմից մատնանշված խախտումների փաստերը հաստատող շուրջ 400 թերթից բաղկացած նյութեր։

«Դիմումով նաև արձանագրվել են ՀՀ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու, նրանց խոսքի ազատությունն ու անկախությունը վտանգող ՀՀ իշխանությունների նախաձեռնությունները, հեղինակված օրենսդրական փոփոխություններն ու կարգապահական վարույթները»,- հայտնել է Զորայր Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից 2023 թվականի ապրիլի 7-ին Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցից հետո։ Նույն թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր դատավորի լիազորությունները։

Արաքս Մամուլյան