Սևանի հանձնաժողովը օրինականացնում է հակաօրինական ջրառը․ այն պետք է ցրել․ Սեյրան Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սևանի էկոհամակարգին չի կարելի վերաբերել այնպես, ինչպես մենք ենք անում, սա, կարելի է ասել, բարբարոսություն է Սևանի նկատմամբ, և,  կարծում եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը շատ տեղին է, միայն թե,  մնում է հասկանալ, թե այդ հանձնարարականն ի՞նչ ձևով կիրականացվի։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանը։

«Հայաստանում տարեկան գոյանում է 7 մլրդ խորանարդ մետր վերականգնվող ջրային պաշար, որը լիուլի բավարար է բոլոր կարիքները բավարարելու և ոռուգումն իրականացնելու համար՝ առանց Սևանը վնասելու։ Պարզապես, փնթի, վատ կառավարման արդյունքում ջրի կորուստները հասնում է 70-80 տոկոսի և այդ պարագայում ջուրը բավարար չէ, որի համար վերցնում են Սևանից։ Միևնույն ժամանակ՝ 1900 մետր բարձրությունից ջուրը բաց են թողնում և նաև հոսանք են ստանում»,-ասաց նա։ 

Վերջինս նշեց, որ վատ կառավարման արդյունքում գյուղացին է նաև կանգնում վատի և վատագույնի ընտրության առջև,  քանի որ հավելյալ ջրառի իրականացման համար ընգծում են, թե գյուղացուն պետք է ջուր հասցնեն։ 

«Ջրպետկոմ, Բնապահպանության նախարարություն, սրանք են թերանում։ Սևանի հանձնաժողովն էլ, պարզապես, օրինականացնում է Սևանից հակաօրինական ջրառը, քանի որ չորս տարի փորձագիտական եզարակացություն է տվել, որ ջրառը դրական կազդի, սակայն, նրանց եզրակացությունը ստացել է բացասական գնահատական։ Նման եզրակացություն տվող հանձնաժողովը պետք է ցրել, նրանք վարկաբեկում են փորձաքննություն գաղափարն ընդհանրապես»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս տարի այդ հանձնաժողովը տվել է այնպիսի եզրակացություն, որի արդյունքում տրվել է 14 սմ-ի սխալ գնահատական, իսկ 14 սմ-ը հավասար է 175 մլն խորանարդ մետր ջրի ծավալի։

Մանրամասները՝ տեսանյութում։