Երևանին վերջին ազդանշանն ուղարկվել է օրեր առաջ․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արարատ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի հարցերի շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլոց, դա քննարկվել է տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակ, վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև անդրադարձել է օրեր առաջ տեղի ունեցած ՀՀ ԱԳՆ ղեկավարի՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։ Զախարովայի խոսով՝ «փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը ՌԴ-ի վրա բարդել»։

«Օբյեկտիվ եզրակացություններ անելու, մասնավորապես, սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից եզրակացություններ անելու փոխարեն՝ հերթական անգամ փորձ է արվել ամբողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, և դա հիմք չունի, քանի որ դրանք մեր սխալները չեն։ Դրանք սխալներ են, ցավոք, պետք է ասեմ, պաշտոնական Երևանի սխալներն են։ Ի դեպ, այս ամենը վերաբերում է ինչպես մեր երկրի հետ հարաբերություններին, այնպես էլ հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- հայտարարել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։