Հունվարի 28-ից ԼՂ-ից տեղահանվածները ճամփորդելիս պետք է ունենան փախստականի վկայական

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ քաղաքացիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնից։ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա: Հունվարի 25-ի դրությամբ ստացված դիմումների թիվը 42 809 է։

«Դիմումների ճնշող մեծամասնությունը տպագրվել և տրամադրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Բնակչության պետական ռեգիստրում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառումների թիվը մոտեցել է շուրջ 50 000-ի։ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը շուրջ 900 է», – Հումանիտար կենտրոնում այսօր հայտնել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով՝ ժամանակավոր պաշտպանության վկայականը գործում է մեկ տարի ժամկետով, որը երկարաձգվելու է կառավարության որոշմանը գործողության երկարաձգմանը զուգահեռ։ Վկայականը պետք է գործածվի ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս անձի պարագայում։

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրվում է հետևյալ երեք խմբերին․
-այն անձանց, ովքեր հաշվառված են այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում:
-ովքեր թեև հաշվառում չունեն, սակայն նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը:
-նրանք, ովքեր հաշվառված չեն Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում:

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և վկայական չի տրվում նրանց, ովքեր բռնի տեղահանվել են ԼՂ-ից, սակայն ունեն ՀՀ քաղաքացիություն։

Հիշեցնենք, որ Կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: