Հանրային իրազեկում՝ սնանկության դատարանի դատավորների թեկնածուների կազմի վերաբերյալ

Լուրեր

11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
Բոլորը

Հանրային իրազեկման համար  ներկայացնում ենք «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի հիմքով Բարձրագույն դատական խորհրդին դիմած 19 դատավորներից գաղտնի քվեարկության արդյունքներով ընտրված բոլոր 12 թեկնածուների ցանկը, որում նշված է, թե որ դատավորը քանի տարի է դատավոր աշխատել և քանի տարի է սնանկության գործեր քննել:
Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տվել սնանկության մասնագիտացված դատարանի կազմավորմանը, որի արդյունավետ գործունեությամբ է մեծապես պայմանավորված երկրում ներդրումների պաշտպանությունը և ապագա ներդրումային քաղաքականության հաջողությունները: Խնդիրն այնքան կարևոր է, որ առավելագույնս է արվել՝ ձևավորելու առողջ ու հանրային վստահություն վայելող դատարան, հնարավորինս նվազագույնի հասցնել նախկինում տեղ գտած արատավոր դրսևորումներն ու կոռուպցիոն ռիսկերը:
Խորհրդի կողմից ուսումնասիրվել են դատական գործեր, դատական վիճակագրության տվյալներ, առանձին կազմակերպություններից ստացված փաստաթղթավորված տեղեկություններ, ինչպես նաև դատավոր-թեկնածուների կողմից ներկայացված, իրենց կարծիքով իրենց գործունեությունը լավագույնս բնութագրող սնանկության առնվազն 3 գործ: Բոլոր թեկնածուների հետ կազմակերպվել է անկաշկանդ զրույց-քննարկում, իսկ Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկել է բացառապես իր ներքին համոզմունքներից ելնելով:
Հարցազրույցները, քննարկումները և վերլուծությունները իրականացվել են ըստ՝ դատական իշխանության պաշտոնական կայքում ապրիլի 25-ին «Ի գիտություն դատավորների և դատավորի թեկնածուների» հրապարակված «Դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները» ուղեցույց-շրջաբերականի:

Կից՝ ցուցակը

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն