Գերմանիայի ԱԳՆ-ն սոցցանցերում ՌԴ-ի ապատեղեկատվության արշավ է բացահայտել

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Գերմանական Der Spiegel-ը հայտնում է, որ երկրի ԱԳ նախարարությունը բացահայտել է ռուսական ապատեղեկատվության քարոզարշավը Իլոն Մասկի X սոցիալական ցանցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը, վկայակոչելով ԱԳՆ-ի ներքին զեկույցը, գրում է, որ այդ արշավի նպատակն է հասարակության մեջ մեծացնել դժգոհությունը Գերմանիայի ներկայիս կոալիցիոն կառավարության նկատմամբ և խաթարել Ուկրաինային հետագա աջակցությունը։

Նշվում է, որ ԱԳՆ-ն փորձագետներին հանձնարարել է հատուկ ծրագրի միջոցով վերլուծել X-ի հաղորդագրությունները, ինչի արդյունքում հայտնաբերվել է գերմանալեզու բովանդակություն տարածող կեղծ հաշիվների լայնածավալ ցանց: Դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածում ավելի քան 50,000 նման էջեր տեղադրել են, ընդհանուր առմամբ, ավելի քան մեկ միլիոն թվիթ գերմաներեն՝ հաճախ մեղադրելով դաշնային կառավարությանը Ուկրաինային աջակցելու համար սեփական բնակչությանը, իբր, անտեսելու մեջ:

Լրատվամիջոցը գրում է, որ խոսքն «ապատեղեկատվության համակարգված ռուսական արշավի մասին է»։

Գերմանիայի ԱԳՆ-ն տվյալների վերլուծաբանների օգնությամբ որոշ ժամանակ վերահսկում է սոցցանցերում արտաքին քաղաքականության թեմաներով բանավեճերը՝ փորձելով բացահայտել օտարերկրյա ազդեցության փորձերը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել է, որ «ապատեղեկատվությունը դարձել է համաշխարհային սպառնալիքի գործոն»։

«Դա միտումնավոր օգտագործվում է նրանց կողմից, որոնք չեն կիսում մեր արժեքները՝ ապակայունացնելու ամբողջ հասարակությունները՝ ոչ միայն արևմտյան ժողովրդավարական երկրներում, այլ ամենուր»,- հավելել է պաշտոնյան։

Էմմա Չոբանյան