100 դրամ աջակցություն՝ բարձրորակ կոնյակի սպիրտի 1 լիտրի համար․ պետությունը արտահանումը խթանող նախագիծ է շրջանառում

Լուրեր

07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունը որոշել է կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիր իրականացնել։ Նախագիծը, որը մշակել է Էկոնոմիկայի նախարարությունը, դրված է e-draft.am կայքում: Համաձայն նախագծի՝ տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր բարձրորակ կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով։

Ըստ նախագծի՝ նպատակն է աջակցել ՀՀ-ում 2024 թվականին կոնյակի և բրենդիի սպիրտի արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ կոնյակի և բրենդիի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար: Ինչպես նաև ընդգծվում է՝ տնտեսավարող սուբյեկտների համար ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության ստեղծումը՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու համար։

Հիմնավորման մեջ գրված է, որ աջակցությունը չի տրամադրվում՝

-ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար,

-արտահանված այն խմբաքանակների համար, որոնք չունեն միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված ածխածնի, ջրածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության ու խաղողի հումքով արտադրված լինելու մասին փորձաքննության դրական եզրակացություն։

Նախատեսվում է, որ արտահանվող խմբաքանակների նմուշառումը և դրանց լաբորատոր փորձաքննության արդյունքների ներկայացումը կկատարվի միջազգային հավատարմագիր ունեցող «Էս-ՋԻ-Էս Ինսպեքշն սերվիսիս լիմիթիեդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի (SGS) կողմից՝ տնտեսավարողների միջոցների հաշվին։

Տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացման աջակցության նպատակով անհրաժեշտություն, ըստ որոշման նախագծի հիմնավորման, նախատեսվում է բարձրացնել դրանց մրցունակությունը և վերը նշված աջակցությունը մասնակիորեն շարունակել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, որպեսզի տնտեսավարողները կարողանան իրացնել կոնյակի սպիրտի մնացորդները և մինչև 2024 թվականի խաղողի մթերումների սկսելը ունենան արտադրանքի պահման ազատ տարողություններ։