Սաուդյան Արաբիան շարունակում է նավթ մատակարարել Կարմիր ծովով․ Bloomberg

Լուրեր

12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
Բոլորը

Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը՝ Saudi Arabian Oil Group-ը (Saudi Aramco) շարունակում է նավթ մատակարարել Կարմիր ծովով, չնայած Եմենի արմատական Անսար Ալլահ շարժման (հութիների) հարձակումներին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Մենք շարժվում ենք Կարմիր ծովով նավթի և նավթամթերքի մեր բեռներով»,- ասել է Մուհամմեդ ալ-Քահթանին, որը ղեկավարում է Saudi Aramco-ի նավթավերամշակման, առևտրի և շուկայավարման բաժինները:

Նա ուղեկցող ռիսկերն անվանել է «կառավարելի»:

Ըստ գործակալության՝ դա հակասում է այլ երկրների որոշմանը, որոնք հրաժարվել են նավարկությունից Կարմիր ծովում հութիների դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատասխան հարձակումներից հետո։ Ի պատասխան՝ գրոհայինները հայտնել են, որ իսրայելական նավերի հետ հարձակման են ենթարկվելու երկու երկրների նավերը։

Սաուդյան Արաբիայի դիրքը (Կարմիր ծովը՝ արևմուտքում և Պարսից ծոցը՝ արևելքում) դժվարացնում է այլ ուղիների օգտագործումը։ Saudi Aramco-ն պարբերաբար հում նավթ և վառելիք է առաքում Պարսից ծոցից, որտեղ գտնվում են նրա ամենամեծ նավթահանքերը և խոշոր նավթավերամշակման գործարանները: