Պակիստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

Լուրեր

12.08.2026 | 16:24
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պակիստանի ռազմածովային ուժերն Արաբական ծովում սկսել են «Sea Spark 2024» լայնածավալ զորավարժությունները՝ գնահատելու իրենց զորքերի մարտական պատրաստվածությունն ու ռազմավարական հնարավորությունները: Այս մասին հայտնում է երկրի Պաշտպանության նախարարություն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Զորավարժությունները ներառում են նավատորմի, ծովային անվտանգության միջոցների, հատուկ նշանակության ուժերի և ծովային հետևակի կորպուսի բոլոր միջոցների օգտագործումը:

Վարժանքների ծրագրով նախատեսված է հրետանային կրակ, վերջրյա նավերի ու սուզանավերի դեմ օպերացիա, ինչպես նաև ծովային դեսանտի իջեցման գործողության մշակում։

««Sea Spark 2024» զորավարժությունները կբարձրացնեն Պակիստանի ռազմածովային նավատորմի, ռազմաօդային ուժերի և բանակի մարտական փոխգործունակությունը, ինչն էլ կբարելավի տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարին Իրանն ու Պակիստանը հարվածներով էին փոխանակվել։ Իրանը հունվարի 16-ին ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին։ Իրանի հարձակումից երկու օր անց Պակիստանը հարվածել էր Իրանում յոթ թիրախների։