Կիպրոսը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ Նիկոս Խրիստոդուլիդիսը՝ ԵԽԽՎ-ում

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Հունվարի 21-27-ը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նստաշրջանի լիագումար նիստում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հարց է ուղղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին:

«Ձերդ գերազանցություն,

Պատիվ է ողջունել Ձեզ այս վեհաժողովում:

Վերջերս Հայաստանի կառավարությունը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկի» նախաձեռնությամբ, որը վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանում փոխկապակցվածության բարձրացմանը: Այս նախագիծը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող ժողովուրդների միջեւ համագործակցությանն ու կայուն խաղաղությանը:

Պարոն նախագահ, ինչպե՞ս է Կիպրոսը վերաբերում այս նախագծին:

Շնորհակալություն»:

«Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- հայտարարել է նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը՝ հավելելով, որ իրենք աջակցում են ցանկացած ջանքի, որը ներառում է երկրների միջեւ համագործակցություն: