ԱՄՆ Սենատն աջակցել է ռուսական ակտիվների բռնագրավման մասին օրենքին

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սատարել է «Ուկրաինացիների համար տնտեսական բարգավաճման և հնարավորությունների վերականգնում» (REPO) օրինագիծը, որը, ի թիվս այլ բաների, կառգրավի ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվները և դրանք կփոխանցի Ուկրաինային՝ երկրի վերականգնման համար։ Օրինագծին կողմ է քվեարկել 20 պատգամավոր, 1-ը՝ դեմ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ փաստաթղթի վերջնական տեքստը ներառում էր մի շարք երկկուսակցական ուղղումներ և բարելավումներ օրինագծում՝ «ներառյալ նախագահի երաշխավորումը, որ Միացյալ Նահանգները համակարգում է G7-ի հետ բազմակողմ գործողությունները՝ կապված ակտիվների բռնագրավման հետ, արագացված դատական ​​վերանայման ընթացակարգերը և «Էլի Վիզելի ակտի երկարաձգումը ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին», Պետքարտուղարության Համաշխարհային ներգրավվածության կենտրոնի լիազորությունների ժամկետը, որը նախատեսված էր մինչև 2024 թվականը»:

2018 թվականին Միացյալ Նահանգներում ընդունված Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման ակտը պարունակում է դրույթ, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը մշակում է ռազմավարություն՝ ուղղված այդ հանցագործությունների կանխարգելմանը և համապատասխան միջոցներ ձեռնարկելուն։

«Կասկած չկա, որ Ռուսաստանը բարոյական և իրավական պատասխանատվություն ունի՝ վճարելու Ուկրաինայի վերականգնման համար՝ հաշվի առնելով 2022 թվականին Ուկրաինա ապօրինի ներխուժման և շարունակվող պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունները»,- ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը՝ նշելով, որ օրենքը կունենա կարևոր հետևանքներ։

Նա ասել է, որ ըստ առկա տվյալների՝ ԱՄՆ-ում սառեցված են 5 մլրդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվներ։ Ամբողջ աշխարհում այդ ակտիվները կազմում են մոտ 300 միլիարդ դոլար:

«REPO օրենքի ընդունումը, հուսով ենք, կխրախուսի այլ երկրներին, այդ թվում՝ մեր եվրոպացի գործընկերներին և դաշնակիցներին, որոնք տիրապետում են Ռուսաստանի ակտիվների ճնշող մեծամասնությանը, բռնագրավել և վերաբաշխել այդ ակտիվները հօգուտ Ուկրաինայի»,- հավելել է Քարդինը։

Ավելի վաղ ՌԴ-ն հայտարարել էր, որ ի պատասխան արտասահմանում ռուսական ակտիվների սառեցման կամ բռնագրավման՝ կարող է նմանատիպ քայլեր ձեռնարկել երկրում «անբարյացակամ երկրների» ակտիվների վերաբերյալ։ Նման ակտիվների գումարը գնահատվում է 288 մլրդ դոլար։

Էմմա Չոբանյան