Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել է ԵԽԽՎ-ի հետ համագործակցության դադարեցման մասին

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարություն է տարածել կառույցի հետ իր համագործակցության առժամանակ դադարեցման մասին՝ չսպասելով լիագումար նիստի որոշմանը։

«Աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ այս դահլիճում նստածները, չեն կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների և շանտաժի լեզվով, ԵԽԽՎ պատմության մեջ երբևէ այս կազմակերպությունը նման խայտառակ պահվածք չի ունեցել։ ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ադրբեջանատյացության և իսլամատյացության անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր փոխգործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում՝ մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ նախօրեին ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովն առաջարկել էր չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշումն ընդունվել էր ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո։ Մոնիթորինգի հանձնաժողովը համարում է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն առնվազն մեկ տարի։

Թե ԵԽԽՎ-ն ինչ ձևով կսահմանափակի ադրբեջանցի պատգամավորների լիազորությունները, հայտնի կդառնա այսօր տեղի ունեցող դեբատների արդյունքում։ Լիագումար նիստի որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Ադրբեջանի լիազորությունները սահմանափակելու նախաձեռնությամբ հանդես է եկել գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն։

Էմմա Չոբանյան