«Սերժ Սարգսյանին մեղադրյալի կարգավիճակ տրվել է մինչև նրա` որպես վկա հարցաքննությունը». պաշտպան

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է սկսվել: Այս մասին այսօր պաշտպանական ճառի ընթացքում հայտարարեց Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:

Պաշտպանի խոսքով` Սերժ Սարգսյանը որպես վկա կանչվել է հարցաքննության, ապա նրա և Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի միջև առերեսում է տեղի ունեցել:

Առերեսման ավարտից ընդամենը 2 րոպե հետո, քննիչը, առանց աշխատասենյակից դուրս գալու, նրան է ներկայացրել որպես մեղադրյալ ներգրավելու որոշում:

«Այսինքն` որպես մեղադրյալ ներգրավելու որոշումն արդեն իսկ կազմած, տպագրած և ստորոգրած է եղել, միայն ժամն է բացակայել` հասկանալի պատճառով»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` նշելով որ, փաստորեն Սերժ Սարգսյանին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրվել է մինչև նրա` որպես վկայի հարցաքննությունը:

«Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի` որպես վկայի հարցաքննությունը կրել են ձևական բնութ, մինչ այդ ապացույցներն արդեն ստուգված և գնահատված են եղել, ամենայն հավականությամբ, այլ պաշտոնյաների կողմից, բայց որ ավելի կարևոր է, քննիչները մինչև առերեսումը տեղեկացված են եղել ,թե Սերգո Կարապետյանն առերեսման ժամանակ ինչ ցուցունք է տալու»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Այս գործի քննության ընթացքում երկու մեղադրյալ` Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը մահացել են: Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանը զրկվել է հակընդդեմ հարցման իրավունքից, այսինքն` Սերժ Սարգսյանը հնարավորություն չի ունեցել իր դեմ վկայություն տված անձանց հարցեր տալու, օրինակ` հնարավորություն չի ունեցել Սերգո Կարապետյանին հարցեր ուղղել նրա՝ լրացուցիչ հարցաքննության ընթացքում հայտնած տեղեկությունների վերաբերյալ:Պաշտպանը խոսեց նաև այն մասին, որ, ըստ ամենայնի, Սերգո Կարապետյանի նկատմամբ ճնշումներ են եղել:

Արաքս Մամուլյան