Էրդողանը դիտարկում է Իսրայելի դեմ տնտեսական միջոցներ սահմանելու հնարավորությունը

Էրդողանը դրոշի մոտ

Լուրեր

25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիտարկում է Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ Գազայի վրա շարունակվող հարձակումների պատճառով, որոնք հոկտեմբերի 7-ից ավելի քան 25 հազար մարդու կյանք են խլել, գրում է Turkish Minute-ը։

Էրդողանը, որի կառավարությունը մեղադրվում է Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ժամանակ Իսրայելի հետ առևտրի ծավալներն ավելացնելու համար՝ չնայած իր հակաիսրայելական հռետորաբանությանը, դիտարկում է Իսրայելը Թուրքիայի արտահանման ուղղությունների ցանկից հանելու հարցը։

Էրդողանը խիստ քննադատության է ենթարկում Իսրայելին՝ մեղադրելով «ցեղասպանություն» և «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ։

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանը մտածում է դուրս գալ հռետորաբանությունից և որոշ տնտեսական միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։

«Այս որոշման կարևոր հետևանքն այն է, որ Թուրքիան կդադարեցնի առևտրի սուբսիդավորումը և Իսրայելի հետ գործառնություններ իրականացնող բիզնեսներին աջակցությունը: Ավելին, այն հստակ ուղերձ է թուրք ձեռնարկատերերին, որ պետական օգնություն չի տրամադրվի, եթե նրանք ընտրեն Իսրայելի հետ առևտրով զբաղվելու ճանապարհը»,- գրել է The Jerusalem Post-ը:

Հակառակ Էրդողանի հակաիսրայելական քաղաքականությանը՝ Թուրքիայի Տրանսպորտի նախարարության պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել օրական միջինը ութ նավ է շարժվել, ընդհանուր առմամբ՝ 701 նավարկություն։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ դեկտեմբերին Թուրքիայի արտահանումը Իսրայել կտրուկ աճել է՝ հասնելով 430,6 միլիոն դոլարի։

Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից անմիջապես առաջ Իսրայելի դեմ տնտեսական միջոցներ ձեռնարկելու՝ Էրդողանի քայլը հանգեցրել է պնդումների, որ Թուրքիայի նախագահը փորձում է սիրաշահել ընտրողներին և լռեցնել քննադատներին, որոնք մեղադրում են նրան «երեսպաշտության» մեջ։

Էմմա Չոբանյան