Բաքվում ոստիկանությունը կասեցրել է «Ո՛չ կեղծ ընտրություններին» կարգախոսով բողոքի ակցիան

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Բաքվում ոստիկանությունը կանգնեցրել է «Ո՛չ կեղծ ընտրություններին» կարգախոսով բողոքի ակցիան, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ակցիայի կոչ էր արել Եվրոպայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Թուրալ Սադիգլին՝ ի նշան արտահերթ նախագահական ընտրությունների դեմ բողոքի։

Օրերս նա ֆեյսբուքյան իր էջում պաստառ էր տեղադրել՝ ակցիային մասնակցելու կոչով. «Բողոքի ցույց՝ Ձեր իրավունքները պահանջելու համար։ Հունվարի 22-ին ժամը 13։00-ին եկեք հրապարակ՝ Նարիմանով մետրոյի կայարան, McDonalds-ի կողմից»։

Այսօր բողոքի ակցիայի վայրում ոստիկանությունը բերման է ենթարկել Սադիգլիի ծնողներին, իսկ մեկ ժամ անց նրանք ազատ են արձակվել։ Ակցիայի վայրից ոստիկանությունը հեռացրել է ևս մի քանի մարդու, այդ թվում՝ Ադրբեջանի «Ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության տարեց անդամ Էնվեր Աղամալիևին և կալանավորված ակտիվիստ Ռզա Սաֆարսոյի կնոջը՝ Տարանա Սաֆարսոյին։

ՆԳՆ-ն պաշտոնական մեկնաբանություններ չի տվել ակցիայի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Իլհամ Ալիևը 2023-ի դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ադրբեջանում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։ Ալիևից զատ՝ Ադրբեջանի նախագահի աթոռի համար պայքարելու է ևս 6 թեկնածու։

Էմմա Չոբանյան