ԱԺ-ում նոր պարգևավճար են բաժանել նախորդ պարգևավճարից մեկ ամիս չանցած
Հասարակություն
22.01.2024 | 16:17Ազգային ժողովի աշխատակազմը նախորդ պարգևատրումից մեկ ամիս էլ չանցած նոր պարգևավճար է ստանում։ ԱԺ նախագահի որոշմամբ յուրաքանչյուր աշխատակից կստանա վարձատրության 15 տոկոսի չափով հավելում։ ԱԺ կայքում հրապարակվել է Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությունը։
ԱԺ աշխատակազմից Factor.am-ին պարզաբանեցին, որ պարգևավճարը տրվում է աշխատակազմի համար նախատեսված պարգևավճարների ֆոնդից։
Նշենք, որ դեկտեմբերին Ալեն Սիմոնյանի որոշմամբ ԱԺ աշխատակազմին և պատգամավորներին պարգևատրելու համար հատկացվեց ավելի քան 500 մլն դրամ։
Նարեկ Կիրակոսյան