Իտալիայի վարչապետը G7-ի ղեկավարի պաշտոնում Թուրքիա կատարած առաջին այցով ձգտում է ամրապնդել կապերն Անկարայի հետ

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Ջորջիա Մելոնին շաբաթ օրը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին․ սա Իտալիայի վարչապետի առաջին պաշտոնական այցն է արտերկիր այն բանից հետո, երբ Հռոմը ստանձնել է G7-ի նախագահությունը, գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Al Arabiya-ն։

Ըստ բանակցություններին ծանոթ պաշտոնյայի՝ երկու կառավարությունները մտադիր են մինչև 2030 թվականը բարձրացնել իրենց երկրների միջև առևտրի ծավալը մինչև 32,7 միլիարդ դոլարի (30 միլիարդ եվրո)՝ ներկայիս շուրջ 25 միլիարդ եվրոյից։

Պաշտպանական գործարքները կարող են ներառել իտալական Leonardo SpA-ն, որն աշխատում է օդատիեզերական և անվտանգության ոլորտում ամբողջ աշխարհում:

Հանդիպման օրակարգում եղել է նաև միգրացիան։ Երկու երկրների ղեկավարները քննարկում են Լիբիայի հետ համագործակցության ամրապնդման համաձայնագիրը։ Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեք երկրները կարող են միգրացիայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել մինչև ամառ։

Մելոնիի այցը հաջորդում է երկու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական բանակցություններին Բալիում, Վիլնյուսում, Նյու Յորքում և Դուբայում միջազգային հանդիպումների շրջանակում։

Էմմա Չոբանյան