Հարավային Կովկասում Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին․ ԱԳ նախարար
Քաղաքականություն
21.01.2024 | 20:08Հարավային Կովկասում մենք կշարունակենք մեր աջակցությունը Հայաստանին։ Այս մասին դիվանագիտական կորպուսին ուղղված ելույթի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես պետք է խաղաղություն գտնեն։ Արդար և կայուն խաղաղություն՝ հիմնված միջազգային իրավունքի և երկու պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա։ Այս տարածաշրջանի բնակչությունը պետք է կարողանա արժանապատիվ ապրել։ Նրանք պետք է կարողանան հարգանքով ապրել իրենց հիշողության, իրենց պատմության և մշակույթի նկատմամբ»,- ասել է Սեժուրնեն:
Նշենք, որ ԱԳ նախարարի վերոնշյալ խոսքերին X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: