2023-ին հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ․ ՊԵԿ

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

«Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023-ին ապահովվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Ընդգծվել է, որ 2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են:

Ըստ պատասխանատուների, 2023 թ. բնորոշվել է որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի. Կառավարության ծրագրով սահմանված թիրախը, ըստ որի՝ 0.5 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է բարելավվեր, կատարվել է առնվազն այդ չափով՝ ըստ առկա կանխատեսման: Բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիի՝ հիմնականում պայմանավորված մետաղների միջազգային գներով:

Զեկուցվել է, որ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով: ԱԱՀ-ի գծով վերադարձը կազմել է 288.4 մլրդ դրամ՝ 75.4 մլրդ դրամով կամ 35.4%-ով գերազանցելով 2022-ի ցուցանիշը: Հատկանշական է, որ վերադարձված եկամտային հարկի գերակշիռ մասը կազմում է հիփոթեքի գծով վերադարձը. էլեկտրոնային հարթակի միջոցով 2023-ին 38 911 շահառուի վերադարձվել է 52 մլրդ դրամ եկամտային հարկ՝ 2022-ի ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 45 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։ Գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%:

Հաշվետու տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից իրականացված 1186 համալիր հարկային ստուգման արդյունքում վերականգնվել է 38.4 մլրդ դրամ, իսկ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներով առաջադրվել է շուրջ 52.2 մլրդ դրամ լրացուցիչ պարտավորություն, այդ թվում՝ թեմատիկ ուսումնասիրություններով՝ 9.4 մլրդ դրամ: Իրականացված 82 752 վերլուծությունների արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 45.6 մլրդ դրամ հարկ»,- ասված է հաղորդագրության մեջ: