ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդել Ալիևի բացահայտ սպառնալիքներին

Լուրեր

12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, ով պահանջներ է ներկայացնում հայկական տարածքի նկատմամբ և հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարությունը տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները ընդգծել են՝ ժամանակն է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հարավային Կովկասում հայերի դեմ իր ձեռնարկած գործողությունների համար։

«Նախագահ Ալիևի վերջին էսկալացիոն հայտարարությունները, ներառյալ նրա մերժումը զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից, հետևում են այն նույն օրինակին, որը նա օգտագործել է անցած աշնանը Արցախում ավելի քան 100 000 հայերի էթնիկ զտմանը նախապատրաստվելիս։ Նա թշնամական հայտարարություններ է անում, այդ հայտարարություններն օգտագործում է իր զինված ուժերի հետագա մոբիլիզացիան արդարացնելու համար, իսկ հետո ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, քանի որ կարծում է, որ հետևանքներ չեն լինի։ Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում իր անգործությամբ ապացուցեց նրա իրավացիությունը։

Ժամանակն է նրա ռեժիմին պատասխանատվության ենթարկել ռազմատենչ հռետորաբանության և Հարավային Կովկասում հայերի դեմ նրա ձեռնարկած գործողությունների համար։ Միացյալ Նահանգները և մեր տարածաշրջանային գործընկերները պետք է օգտագործեն բոլոր դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցներ, որոնք կօգնեն երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կհակազդեն Ալիևի բացահայտ սպառնալիքներին։

Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և մեր միջազգային գործընկերներին անհապաղ գործողություններ ձեռնարկել ՝ կասեցնելու Ադրբեջանի հետագա ցանկացած ագրեսիա և ապահովելու Հայաստանի անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ։