Անշարժ գույքի գները շարունակում են աճել․ ինչ տեղի կունենա եկամտահարկի հետվերադարձ չլինելու դեպքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
22.11.2024 | 17:03
Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը ֆավորիտ է համարում Ավստրիային
22.11.2024 | 16:50
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում
22.11.2024 | 16:37
Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի կալանքի որոշումը
22.11.2024 | 16:24
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
22.11.2024 | 16:11
Բրիտանացի կրիպտոարժույթի մայների ընկերուհին աղբամանն է նետել 750 միլիոն դոլար արժողությամբ կոշտ սկավառակը
22.11.2024 | 15:55
«Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով»․ Հաջիև
22.11.2024 | 15:46
Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին
22.11.2024 | 15:38
Պարզվել են Հյուսիսային պողոտայի տարածքում նախկին բնակիչներին պատկանող անշարժ գույքը խարդախությամբ ձեռք բերելու դեպքերի հանգամանքներ
22.11.2024 | 15:27
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
Բոլորը

Անշարժ գույքի շուկան վերջին 2 տարիներին գերտաքացած վիճակում է։ Բնակարանները թանկանում են, իսկ հիփոթեքային վարկերի տոկոսները՝ աճում։ Չնայած դրան՝ շուկայում գործարքները շարունակում են աճել։

Առաջատարը Երևանն է․ 2023 թվականի նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանի առաջին գոտում բնակարանի 1 քմ-ի արժեքը հասել է 1 մլն 228 հազար դրամի, ինչը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ավելի է 228 հազար դրամով կամ 25%-ով։

Հանրապետությունում նոյեմբերին գրանցվել է անշարժ գույքին վերաբերող 20 հազար 552 գործարք։ Վերջին 13 տարվա տվյալներով՝ նոյեմբերի համար սա ռեկորդային ցուցանիշ է։

Աննախադեպ բնակարանաշինությունն ու անշարժ գույքի գների աննախադեպ աճն արդյո՞ք փուչիկ են, որը պայթելու է վաղ, թե ուշ: ՀՀ Կենտրոնական բանկը իրավիճակի գնահատման 2 մեթոդով է աշխատում։

«Փորձում ենք հիմնականում համադրել մարդկանց եկամուտների իրական աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական աճի հետ։ Եվ մեր երկու մեթոդով էլ համադրելով՝ տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան իմ թվարկած փոփոխականները։ Ուստի, մեր կարծիքով, կա որոշակի ավելի աճ, քան պիտի լիներ»,- նշում է ԿԲ նախագահը։

Ըստ Կենտրոնական բանկի նախագահի՝ անշարժ գույքի շուկայում գները 20-ից 25 տոկոսով ուռճացված են, ինչը կարող է ռիսկեր ստեղծել։ Այնուամենայնիվ, ԿԲ նախագահը դժվարանում է նշել՝ արդյո՞ք սա կարող է տնտեսական փուչիկ համարվել, թե՝ ոչ։

Գների 20-25% ուռճացվածությունն այն մակարդակը չէ, որ կարող է փուչիկ համարվել, և դժվար թե լուրջ ռիսկեր ստեղծի շուկայի համար։ Այս կարծիքին է տնտեսագետ Արմեն Քթոյանը։

«Ուռճացումն այդ չափով չի եղել, երկրորդ՝ դեռևս ակտիվ են այն գործոնները, որոնք խթանում են պահանջարկը։ Եթե ինչ-որ մի պահի այդ խթանող գործոններն էապես թուլանան, ապա այո՛, պահանջարկը եթե նվազի, գների անկում կարձանագրվի։ Հիմա մենք դեռևս այդ իրավիճակը չունենք»,- նշում է տնտեսագետը։

Անշարժ գույքի շուկայում պահանջարկի ավելացմանն էապես նպաստել է նորակառույց բնակարաններ ձեռք բերելու դեպքում եկամտահարկի հետվերադարձի օրենքը։ Առաջիկա տարիներին, սակայն, պատկերը կարող է փոխվել․ եկամտահարկի հետվերադարձը նախատեսվում է աստիճանաբար չեղարկել՝ 2025 թվականից նախ՝ Երևանում, ապա մինչև 2029 թվականը՝ նաև մարզերում։

Հիմնականում հիփոթեքով բնակարանների գնորդների գրեթե 99%-ը, թերևս, օգտվում է այս օրենքից, եթե այն չլինի, մի քանի անգամ կազդի շուկայի վրա՝ նշում է Silver Rea անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը։

Նրա խոսքով՝ մեզ մոտ հիփոթեքային վարկավորման տոկոսները շատ բարձր են, իսկ այս տարբերակով փոքր-ինչ մեղմվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան