«Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջը»․ Թևան Պողոսյան

Լուրեր

23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
Բոլորը

Մեկնաբանելու բան չկա, Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում Ալիևի պահանջները: Անդրադառնալով նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը` Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«Փաշինյանը պարզ ասում է՝ թշնամին կամ, իր համար՝ գործընկերը, պահանջում է, որ պետք է հին Հայաստանը վերանա, չլինի, իսկ դրա համար անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։

Սահմանադրական ցանկացած բարեփոխման ժամանակ առաջին երկու կետերը, որոնք հիմնվում են Անկախության հռչակագրի վրա և անփոփոխ են մեր Սահմանադրությունում, իսկ Անկախության հռչակագիրը հիմք է ընդունում Արցախի գոյությունն ու Հայաստանի և Արցախի միավորման խնդիրները, դրա համար, որ այս ամենը չպահպանվի, Փաշինյանն ասում է՝ եկեք այս թուղթը ճղենք, գցենք մի կողմ, որովհետև Ալիևը պահանջ է դրել, ես էլ պետք է կատարեմ, քանի որ պարտված իշխանություն եմ, միակ տարբերակն էլ նոր Սահմանադրություն ունենալն է։ Հետո էլ ասելու են՝ նոր Սահմանադրությունն ինչի վրա է հիմնվելու, ասելու են՝ նոր հռչակագիր է պետք ընդունել, այդ հռչակագրում էլ Արցախ բառը չի լինի, Արցախի հետ կապ չի լինի, թեման կփակվի»,- նշեց Թևան Պողոսյանը։

Դիտարկմանը, որ Անկախության հռչակագիրը փոխելն անհնարին է, Թևան Պողոսյանն արձագանքեց․ «Իսկ այսօրվա գործողներն ինչ-որ բանի դեմ կանգնո՞ւմ են, պետք լինի՝ կասի՝ ցանկացած հայ, որը եղել է Արցախում, պետք է ձերբակալվի, դրանից մեկն էլ մենք ենք։ Ոնց 9 տոկոսով քաղաքապետ են ընտրում, ոնց ¼ -ով ասում են՝ ունենք ժողովրդի վստահությունը, այդպես էլ Սահմանադրությունը կփոխեն»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ Արդարադատության նախարարությունում խոսելով նոր Սահմանադրության մասին՝ հայտարարել էր․

«Այս առումով արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»,- ասել է նա: Թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՔՊ խմբակցության պատգամավորներից, սակայն առնվազն 10 պատգամավոր հեռախոսազանգի չպատասխանեց։

Նարեկ Կիրակոսյան