ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Պակիստանին և Իրանին զսպվածության կոչ է արել

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Այն բանից հետո, երբ Իրանը և Պակիստանը հարվածներ են հասցրել միմյանց տարածքում գտնվող ծայրահեղականների բազաներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկու կողմերին զսպվածության կոչ է արել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ երկու երկրների միջև անվտանգության բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, երկխոսության և համագործակցության միջոցով՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և բարիդրացիության սկզբունքների հարգման վրա»,- ասել է կազմակերպության ղեկավարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Անջատողական խմբավորումներն ակտիվ գործում են Իրանի և Պակիստանի սահմանամերձ շրջաններում՝ ձգտելով անկախ պետության ստեղծմանը Իրանի արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգներում ու արևմտյան Պակիստանի Բելուջիստան նահանգում:

Պակիստանը հունվարի 18-ին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցրել Իրանի թիրախներին, ըստ երևույթին, ի պատասխան Իրանի հրթիռային հարձակման, որը, Թեհրանի կառավարության կարծիքով, ուղղված էր «Ջեյշ ալ-Ադլ» սուննի խմբավորման ծայրահեղականների դեմ: Պակիստանը նաև հայտարարել է, որ Իրանի տարածքին հարվածի թիրախը եղել են այս խմբավորման ծայրահեղականները։

Միջադեպը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել երկու պետությունների հարաբերություններում, որոնք նոր-նոր էին լավանում։