Պարեկները «ՎԱԶ-2115»-ը գողացած երիտասարդին հայտնաբերել են Երևան-Երասխ ճանապարհին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Հունվարի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արարատի մարզի Արևշատ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ ժամը 19-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում, օգտվելով իր բացակայությունից, ուղևորը փախցրել է որպես տաքսի շահագործվող իր «ՎԱԶ-2115»-ը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան գողացել է 33-ամյա երիտասարդը:

Հունվարի 19-ին, ժամը 00.50-ին, ՊԾ Արարատի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները նշված մեքենան Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ մեքենան վարող 33-ամյա երիտասարդն ու 49-ամյա ուղևորը ձերբակալվել են:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: