Բոլոր այն երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, որտեղ իսրայելական ազդեցության ուժեր կան, Թեհրանի թիրախի տակ են․ Արմեն Պետրոսյան

Լուրեր

15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
15.07.2026 | 17:30
ԱՄՆ-ն 90 րոպեանոց հարվածների նոր ալիք է իրականացրել Իրանի դեմ
15.07.2026 | 17:26
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
15.07.2026 | 17:11
2020-ի աղմկահարույց սպանության գործով հետախուզվող մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
15.07.2026 | 16:56
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը
15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
15.07.2026 | 16:31
Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար
15.07.2026 | 16:23
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
15.07.2026 | 16:14
Հայկ Հարությունյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումները
15.07.2026 | 16:05
Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին
15.07.2026 | 15:55
Հայաստանի կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ գործադիրը կդիմի ՍԴ-ին
15.07.2026 | 15:46
ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից
15.07.2026 | 15:33
25 մլն դոլարի ԱԲ ենթակառուցվածք․ Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից հաշվողական ռեսուրսներ կգնի
15.07.2026 | 15:21
Անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ
Բոլորը

Այն, ինչ տեղի ունեցավ Պակիստանի կողմից Իրանի տարածքի ուղղությամբ, պատասխան գործողություն էր Թեհրանի դեմ, և հազիվ թե իրանական կողմից գնա իրավիճակի ավելի սրման։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Պակիստանի կողմից Իրանի տարածքի հրթիռակոծությանը։

«Կարծում եմ՝ մենք ավելի շատ ականատես կլինենք Իրանի կողմից հակառակ պրոցեսի՝ լարվածության թուլացման, դիվանագիտական, քարոզչական խողովակներով իրավիճակի թուլացման»,- հավելեց նա։

Հարցին՝ մինչ այս Իրանի կողմից հեռահար հրթիռների կիրառմամբ հարվածներն արդյո՞ք ուժի ցուցադրություն ու զգուշացում են՝ ուղղված Իսրայելին, որ, անհրաժեշտության դեպքում, Իրանը քաղաքական կամք ու տեխնիկական հնարավորություն ունի հեռահար հարվածներ հասցնելու համար, փորձագետ նշեց, որ միանշանակ՝ դրանով է պայմանավորված Իրանի կողմից անընդհատ գործողությունները տարածաշրջանում, դա միանշանակ է։

«Բայց այս պարագայում Իրանի խնդիրն է՝ այնպիսի հարվածներ կամ այնպիսի թիրախներ ընտրել և հարվածներ հասցնել, որոնք չեն ունենա լուրջ հետևանք երկրի համար։ Այսինքն՝ առավելագույնս փորձ է արվելու Իրանի կողմից գործողությունները կամ այդ զգուշացումներն իրականացնել այնպես, որպեսզի դրանց պատասխանը լուրջ հետևանքներ չունենա իր համար»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Բացի այդ, ըստ նրա, բոլոր այն երկրները, որտեղ տեղակայված են իսրայելական ազդեցության ուժեր, այդ թվում՝ Ադրբեջանը, և որոնք կարող են խնդիրներ առաջացնել Իրանի համար, հստակ Թեհրանի թիրախի տակ են։

Լիբանան-Իսրայել սահմանին, Գազայում, Կարմիր ծովում, Իրանի հարևանությամբ լարվածությունը, Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ, Գազայում պատերազմի ընդլայնման հետևանք է, և այդ պատերազմի շարունակությունը նոր հետևանքներ է ունենալու։

Ինչ վերաբերում է Հայաստանի համար հավանական սպառնալիքներին, Արմեն Պետրոսյանը նշեց․ «Մեր տարածաշրջանը կարող է վերածվել այդ ռազմական գործողությունների թատերաբեմի, ամենամեծ սպառնալիքը դա է»։

Հիշեցնենք, որ Պակիստանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին։ Պայթյունները որոտացել են Սերավան շրջանում, որը գտնվում է Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգում։ Իրանական կողմի տվյալներով՝ Պակիստանի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երեք կին և չորս երեխա, որոնք իրանական քաղաքացիություն չեն ունեցել:

Անի Թամրազյան