Ադրբեջանի Մեջլիսի նախագահը Ֆրանսիայի Սենատի բանաձևն անվանել է «կեղծավորության վառ օրինակ»

Լուրեր

25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
Բոլորը

Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Բաքվում Ղազախստանի և Տաջիկստանի դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է նախօրեին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին։ Նա նշել է, թե «աշխարհում կան երկակի ստանդարտներ, և որոշ երկրներ, որոնք այսօր չեն կարողանում մարսել Ադրբեջանի ձեռքբերումները, կողմնակալ և անարդար դիրքորոշում են ցուցաբերում Բաքվի նկատմամբ»։

Նրա խոսքով՝ դա հստակ տեսնում են Ֆրանսիայի վերջին պահվածքում։

Գաֆարովան Ֆրանսիայի Սենատի վերջին բանաձևը «կեղծավորության վառ օրինակ» է անվանել՝ հայտարարելով, թե «Ֆրանսիան նման քայլերով ցույց է տալիս միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն էր ընդունել Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի կապակցությամբ ու կոչ արել կառավարությանը խզել տնտեսական կապերը Փարիզի հետ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատում բանաձևը երեկ ընդուվել է 336 կողմ և 1 դեմ ձայներով։ Այն դատապարտում է Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումն ու ագրեսիան, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը։ Բանաձևը պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում և ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքների սահմանում։

Էմմա Չոբանյան