Ադրբեջանը չի ցանկանում ՀՀ-ի հետ բանակցել տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի շուրջ․ Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը կարծում է, որ Արևմուտքի և Ադրբեջանի հարաբերություններն այս տարի միայն կվատթարանան՝ «ընդդիմության նկատմամբ ճնշումների և Բաքվի կողմից Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջնորդական ջանքերի սաբոտաժի պատճառով»։ Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական Թուրան գործակալության վաշինգտոնյան թղթակցի հետ զրույցում։

«Ռուսաստանը և Իրանը դրանից օգուտ են քաղում։ Իլհամ Ալիևը կարծում է, որ կարող է անտեսել Վաշինգտոնի ճնշումը բարեփոխումների և խաղաղության համար»,- ասել է Կոզլարիչը, որը 1994-1997 թվականներին եղել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը:

Խոսելով Արցախի մասին՝ նա նշել է, որ 2024 թվականին իրական խաղաղության հասնելու որևէ քայլ չի տեսնում։

«Ոչինչ տեղի չի ունենա մինչև փետրվարին Ադրբեջանում նախագահական ընտրությունները և նոյեմբերին՝ COP29-ի համաժողովը: Ուստի դիվանագիտական ​​գործընթացը կարող է սկսվել 2024 թվականի վերջին»,- ասել է դիվանագետը։

Նա նշել է, որ սահմանային խնդիրները շեղում են ուշադրությունը: Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ բանակցել «տևական և արժանապատիվ» խաղաղության համաձայնագրի շուրջ։

«Բաքուն ցանկանում է պարտադրել խաղաղության իր գաղափարը»,- կարծում է Կոզլարիչը։

Անդրադառնալով փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին՝ նա նասել է, որ դրանք չեն տարբերվի նախորդներից։

«Դրանք չեն լինի ո՛չ ազատ, ո՛չ արդար։ Ալիևը կհաղթի, դա կանխորոշված է։ Ես ցավում եմ, որ դրա արդարացման համար շարունակվում են մարդու իրավունքների խախտումները»,- հայտարարել է ԱՄՆ նախկին դեսպանը։

Էմմա Չոբանյան